Հայ ժողովուրդը ցավակցություն և բարոյախոսություն չի ակնկալում Թուրքիայից, այլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում. Արամ Ա. կաթողիկոս

«Կարդացինք Ապրիլի 24-ի առիթով Թուրքիայի վարչապետի պատգամը՝ ուղղված հայությանը։ Պատմական դեպքերի նենգափոխումը չի կարող հաղթել պատմության անհերքելի ճշմարտությանը»,- անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարությանը՝ ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Աառաջինը:

«Այն, ինչ տեղի ունեցավ 1915թ.-ին Թուրքիայում, պատերազմի հետևանքով տեղի ունեցած դեպքեր չէին, պարո՛ն վարչապետ, այլ Ցեղասպանություն էր հայ ժողովրդի նկատմամբ՝ բառի իրավական և քաղաքական հասկացողությամբ։ Ցեղասպանություն՝ կազմակերպված և գործադրված նախահայրերի՛դ, Թալեաթ փաշաների և էնվերների կողմից։ Հետևաբար, հայ ժողովուրդը ցավակցություն և բարոյախոսություն չի ակնկալում Թուրքիայից, այլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում»,- ասել է Արամ Առաջին կաթողիկոսը։

Տեսանյութեր

Լրահոս