
Դատապարտյալին բերված հանձնուքի մեջ հայտնաբերվել է կանաչավուն զանգված, դեղահաբ

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին բերված հանձնուքի մեջ հայտնաբերվել են կանաչավուն զանգվածներ, դեղահաբեր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացավ, որ նոյեմբերի 24-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի դատապարտյալ Ա.Տ.-ի անվամբ քաղաքացի Բ.Վ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերվել է 9.7 գրամ կանաչադարչնագույն, 4.8 գրամ կանաչավուն զանգվածներ, ինչպես նաև 10 դեղահաբ և 6 դեղապատիճ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին