Բաժիններ՝

ԲՈՀ-ի նախագահը վերադարձրել է շատ պաշտոնյաների որդիների գիտական աշխատանքները. 1in.am

1in.am-ը զրուցել է Հայաստանի ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանի հետ

– Տիկին Արզումանյան, 2000 թվականից Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նկատմամբ կա անվստահություն: Ի՞նչ եք անում դա փոխելու և նախկին իմիջը վերականգնելու համար:

– Ես չէի ուզենա գնահատել ինձնից առաջ եղած նախագահներին: Ընդհանրապես օդում կա անվստահություն, որովհետև մեր չափանիշներն ու արժեհամակարգն է փոխվել, որի համապատկերում նման անվստահությունը բնական է: Իհարկե ԲՈՀ-ը շատ բացթողումներ են եղել. եթե տարեկան թեզ է պաշտպանում 500 մարդ, դա ԲՈՀ-ի բացթողումն է. երևի պետք էր պահել բարձր չափանիշներ, որ այդքան չկարողանային պաշտպանել: Այս տարի մի փոքր պակասել են, ես իմ կողմից փորձում եմ խիստ վերաբերվել: ԲՈՀ-ի համակարգում ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է գիտական մասնագիտական խորհուրդների վրա: Դրանք այն օղակներն են, որտեղ մտնում է գիտական աշխատանքը, գնահատվում ու գալիս ԲՈՀ: Ես ծրագիր եմ դրել, որ պետք է այնպես անել, որ ԲՈՀ-ն այլևս ոչ մի աշխատանք չվերադարձնի: Այսինքն մասնագիտական խորհուրդն այնքան մեծ պատասխանատվություն պետք է ունենա, որ վերջին խոսքն իրենը լինի: Իսկ իմ ղեկավարած 1,5 տարվա ընթացքում 124 ախատանք վերադարձվել է, ինչը նորմալ չի:

– Վերջին շրջանում պաշտոնյաների մոտ գիտական աստիճան ստանալու միտում կա, ինչը նրանց շատ հեշտությամբ է տրվում: Ես նկատի ունեմ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հովիկ Աբրահամյանի որդուն, որը 2 տեղ է պաշտպանել: Դուք այստեղ վտանգներ ու ռիսկեր չեք տեսնո՞ւմ:

– Ես բոլոր աշխատանքները տալիս եմ փորձաքննության: Եթե հիմա ասեմ, թե ինչ եմ անում, կստացվի ինքագովեստով եմ զբաղվում: Շատ պաշտոնյաների որդիների գործեր հետ եմ տվել: Ձեր նշած պաշտոնյաների դեպքում աշխատանքները լավն էին, երկուսն էլ ստուգել եմ, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում:

– Իսկ պարզե՞լ եք, թե որքանով են իրենք գրել այդ աշխատանքները: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ որևէ գիտնականի պատվիրում են իրենց համար գիտական աշխատանք գրել:

– ԲՈՀ-ի աշխատանքում դա ամենադժվար կետն է: Իհարկե կա նման բան, որ գրել են տալիս աշխատանքը և եթե բարեխիղճ են գրում, ԲՈՀ-ը ոչինչ անել չի կարող: Դրա համար եմ ասում, որ մասնագիտական խորհուրդների պատասխանատվությունը պիտի մեծանա, որովհետև բավական է երեք հարց տալ ամբիոնի մոտ կանգնած մարդուն, և արդեն պարզ կլինի, որ ինքը չի գրել: Երբ աշխատանքը հասնում է մեզ, մենք արդեն գիտենք, թ ով է այն գրել, բայց եթե աշխատանքը լավն է, դու ոչինչ չես կարող անել, հո դատաքննություն չես բացելո՞ւ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս