
Խոզի միսը ամանորին դելիկատե՞ս կդառնա

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզում խոզի մսի կիլոգրամը վաճառվում է 3500, տավարինը՝ 2000 դրամով: Մի քանի տարի առաջ տավարի միսն ավելի թանկ արժեր: Նոյեմբերյան քաղաքի մսի վաճառքի կետերում հայտնեցին, որ մսի գինը գինը որոշվում է Երեւանում:
Նախկինում Տավուշի մարզի անտառներում, կաղինով եւ հաճարով հազարավոր խոզեր էին պահում: 2007թ. աֆրիկյան ժանտախտի հետեւանքով խոզերի մեծ անկում եղավ, 2010թ. այդ հիվանդության համաճարակը կրկնեց: Անասնակերի թանկ լինելու պատճառով խոզաբուծությունն այնքան էլ եկամտաբեր չէ: Նոյեմբերյանցի մսավաճառներն ասացին, որ ամանորին մսի գնի բարձրացում կլինի: