Հանրապետության որորշ մարզերում ձյուն է տեղում. ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հատվածը:
Արագածոտնի մարզի Արագած, Ապարան, Աշտարակ քաղաքների, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի (14 կմ), Ամասիա-Աշոցք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Կապան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Կոտայքի մարզում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն