03 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:31 28.11.2014 | «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իմպիչմենտի գորձընթացը իրավական տեսակետից հիմնավոր է»

«Հայտնի է, ԵՏՄ-ին միանալու որոշումը Սերժ Սարգսյանը ընդունել է միանձնյա։ Այդ փաստը հաստատված է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից Պրահայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Այսպիսով կա հիմք մեղադրել Սերժ Սարգսյանին իշխանության յուրացման մեջ. նա տիրացել է կառավարության հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքին, որովհետև միանձնյա ընդունել է որոշում, որը վերաբերվում է պետական կյանքի կարեվորագույն հարցին, առանց այդ հարցի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը կառավարության հետ քննարկելու»,- գտնում է Ա. Ղուկասյանը։

16:26 28.11.2014 | Էդմոն Մարուքյանը մարզային հեռուստաընկերությունների թվայնացման հետ կապված խնդիրների հարցով դիմել է կառավարությանը

Տեղյակ լինելով մարզային հեռուստաընկերությունների թվայնացման հետ կապված խնդիրներին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է կառավարությանը գրավոր հարցապնդմամբ ու բարձրացրել այն խնդիրը, որ այդ տարիներ շարունակ աշխատել են ու ձևավորել կայուն լսարան:

16:24 28.11.2014 | Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

16:13 28.11.2014 | Խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդը չի դադարեցնում կրակոցները. shamshyan.com

Խոցված հայկական ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդը չի դադարեցնում կրակոցները:

15:51 28.11.2014 | Գյուղական համայնքներում կանայք առաջարկում են արտոնություններ ու խրախուսումներ սահմանվել աղջիկ երեխա ունենալու դեպքում

Հանդիպման ընթացքում կանանցից մեկը նշեց. «Աղջիկ ունենալը երջանկություն է, տղա ունենալը՝ անհրաժեշտություն։ Այն մայրերը, ովքեր դուստրեր չունեն, պարզապես դժբախտ են»։

15:47 28.11.2014 | Հայաստան է ժամանել Նիկոլայ Բորդյուժան

Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

15:30 28.11.2014 | Գլխին կար են դրել. Գևորգ Սաֆարյանը դուրս է գրվել հիվանդանոցից. news.am

«Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, որի վրա նոյեմբերի 27-ի երեկոյան հարձակում էին կատարել, արդեն լավ է, այսօր դուրս է գրվել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:

15:23 28.11.2014 | Ողբերգական ավտովթարից 4 օր անց հիվանդանոցում մահացավ նաև BMW-ի երիտասարդ վարորդը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է նոյեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխված BMW մակնիշի 87 AՍ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի բնակիչ, 25-ամյա Սմբատ Մուրադյանը:

15:12 28.11.2014 | «Մենք պատրաստ ենք բաց աշխատելու և լավագույն մեր փորձը փոխանցելու». Արմեն Մուրադյան

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին։

15:09 28.11.2014 | Վահե Էնֆիաջյան. Համաժողովրդական շարժման հաղթանակը կստեղծի տնտեսապես և սոցիալապես ուժեղ երկիր

Համաժողովրդական շարժումն օրերցօր լայն թափ է առնում: Մեզ են միացել հասարակական կազմակերպություններ, հեղինակավոր գործիչներ և քաղաքական կուսակցություններ, հայտնի մտավորականներ, Արցախյան ազատամարտի հրամանատարներ և ազատամարտիկներ, ինչպես նաև հազարավոր անհատներ Հայաստանից և Սփյուռքից:

14:50 28.11.2014 | Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է:

14:45 28.11.2014 | Ինչպես է ԱԻՆ-ը խոշոր հրդեհի դեպքում պաշտպանելու կառավարության աշխատակիցներին

Ըստ ուսումնավարժանքի պլանի` հրդեհ է բռնկվել շենքի երրորդ հարկում. անհրաժեշտ է կազմակերպել շենքում գտնվող նախարարությունների և այլ ծառայությունների աշխատակիցների տարահանումն ու հրդեհաշիջումը:

14:45 28.11.2014 | Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովում (ամբողջական նախագիծ)

Նախագիծը ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի կողմից, քննարկվել և ընդունվել է կառավարման խորհրդի կողմից։

14:36 28.11.2014 | Դանակահարություն Գյումրիում (տեսանյութ)

Նոյեմբերի 26-ին դանակահարության դեպք է գրանցվել Գյումրիում: Նշված օրը` ժամը 19:30-ի սահմաններում, “Գյումրի” բժշկական կենտրոն է տեղափոխվել Սևյան 3 Ա շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ 35-ամյա Երեմ Վարդանյանը՝ դանակից ստացած վնասվածքներով:

13:48 28.11.2014 | Վթար Ազատանի մոտակայքում. կա 4 տուժած

Նոյեմբերի 27-ին` ժամը 01:50-ին, տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Ազատան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

13:37 28.11.2014 | Սերժ Սարգսյանը ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

13:30 28.11.2014 | ԱՄՆ դեսպանը փակ հանդիպում է անցկացնում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ. Tert.am

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հանդիպում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ։ Փակ է ոչ միայն հանդիպումը, այլևս քննարկվող հարցերի օրակարգի թեման։

13:08 28.11.2014 | Երուսաղեմի հայոց պատրիարքի բոլոր նամակներին պատասխան առաքվել է. Մայր Աթոռի պարզաբանումը

Օրեր առաջ ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նոյեմբերի 11-13-ը տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովից Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի բացակայության պատճառների մասին: Տարբեր հոդվածներով ներկայացվեց նաև Մայր Աթոռի և Երուսաղեմի պատրիարքության միջև տեղ գտած թղթակցությունը, մեղադրանքներ հնչեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին Նուրհան պատրիարքի նամակներն անպատասխան թողնելու կապակցությամբ:

12:30 28.11.2014 | Զգուշացեք կեղծ 5 և 10 հազարանոց թղթադրամներից. «ՀԺ»

Մայրաքաղաքի ավտոբուսների և երթուղայինների վարորդները նախատոնական այս շրջանում խուսափում են ուղևորից վերցնել հինգ կամ տասը հազար դրամանոցներ։ Եվ այդպես է ամեն տարեվերջին:

12:01 28.11.2014 | «Ա1+»-ի լրագրողի դեպքով քրգործը վերադարձվել է ՀՔԾ. Գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության որոշմամբ վերացվել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը:

11:12 28.11.2014 | «ԱրմենՏելի» նախկին ֆինանսական տնօրենը մեղադրվում է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու մեջ. «Փաստինֆո»

Կայքի տեղեկություններով, Վլադիմիր Սաչկովը քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել դեռեւս փետրվար ամսին եւ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Իսկ մայիս ամսին նա հայտնաբերվել ու ձեբակալվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

11:04 28.11.2014 | Ինքնասպանություն. 34-ամյա տղամարդը կախվել է ծառից. «Փաստինֆո»

Երեկ ինքնասպանության դեպք է արձանագրվել Արարատում. Արևշատ և Արբաթ գյուղերի միջնամասում հայտնաբերվել է կախված տղամարդու դի:

10:46 28.11.2014 | Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:40–ի դրությամբ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում, Գյումրիից դեպի Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

10:26 28.11.2014 | «Սարգիս Անանյանի գլխին մեկամսյա գերության ընթացքում պարկ են հագցրել, հարվածել նրա գլխին եւ ոտքերին»

Ադրբեջանական քարոզչամեքենան նրան ներկայացրել է մի մարդու, ով Հայաստանում տիրող սովից ճարահատյալ է հատել սահմանը, հայտնվել Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղի տարածքում, իբր Նոյեմբերյան քաղաքի բնակչության 80 տոկոսը սոցիալական վատ վիճակի պատճառով ցանկանում է վերաբնակվել Ադբեջանում:

10:17 28.11.2014 | Հեռուստամարաթոնին հանգանակվեց 12 399 500 ԱՄՆ դոլար

Այսօր առավոտյան Երևանի ժամանակով 8:00- ին ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնը, որի ժամանակ արձանագրվել է 12 399 500 ԱՄՆ դոլար նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

10:05 28.11.2014 | «Ղ.Տելեկոմ»-ի աշխատակիցը ավելի քան 750 մլն դրամի լիցքավորման քարտ է հափշտակել

Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2006 թվականի օգոստոսի 21-ից աշխատել է «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության Կապան քաղաքի սպասարկման կենտրոնում՝ որպես ավագ համակարգող, իսկ 2010թ. հուլիսի 26-ից` վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու:

09:59 28.11.2014 | Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Մերսեդես»-ն ընկել է ձորը

Նոյեմբերի 28-ին, ժամը 03.29-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 326 կմ-ին (Երևան-Մեղրի) ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:

00:03 28.11.2014 | Հարուցվել է քրեական գործ` «Նախախորհրդարան» շարժման անդամ Ս. Մելքոնյանի ավտոմեքենան հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ

Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`«Նախախորհրդարան» շարժման անդամ Ս.Մելքոնյանի ավտոմեքենան դիտավորությամբ, հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ:

23:51 27.11.2014 | Ուսումնասիրություն. Անքնությունը եռապատկում է դժբախտ պատահարների հավանականությունը

Ուսումնասիրելով մահացածների տարբեր տվյալներ, գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր ունեցել են անքնության բոլոր 3 նախանշանները 2.8 անգամ ավելի շատ են վտանգված, քան նրանք, ովքեր ունեն նորմալ քուն: Ավելին, նրանք, ովքեր տառապում են անքնությամբ 34 տոկոսով ավելի են վտանգված ենթարկել ավտոճանապարհային վթարի:

23:43 27.11.2014 | Կալանավորվել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկինը տնօրենը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում այսօր մեղադրանք է առաջադրվել հաստատության նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին:

  • Page 1231 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1226
  • 1227
  • 1228
  • 1229
  • 1230
  • 1231
  • 1232
  • 1233
  • 1234
  • 1235
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը