
«ԱրմենՏելի» նախկին ֆինանսական տնօրենը մեղադրվում է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու մեջ. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ին հաջողվել է նոր մանրամասներ իմանալ ԱԱԾ վարույթում քննվող «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի մասին:
Կայքի տեղեկություններով, Վլադիմիր Սաչկովը քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել դեռեւս փետրվար ամսին եւ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Իսկ մայիս ամսին նա հայտնաբերվել ու ձեբակալվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Ու թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հենց մայիսին, Քիշնևի կոնվենցիայի հիման վրա դիմել էր Բելառուսի դատախազությանը Սաչկովին քրեական պատասխանատվության ենթարկելու համար Հայաստանին հանձնելու միջնորդությամբ, սակայն առ այսօր նա Հայաստան չի տեղափոխվել: Մեր տեղեկություններով Մինսկը պաշտոնապես բավարարել է հայկական կողմի միջնորությունը, սակայն Սաչկովը ջանքեր չի խնայում` իրեն Հայաստանին հանձնելը ձախողելու համար:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: