
Ուորլիքը ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ հանդիպման մասին. «Արմենպրես»

Որպես Մինսկի խմբի համանախագահ` Ջեյմս Ուորլիքը կարեւոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում բոլոր կողմերի հետ տարվող բանակցությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը հայտարարել է Վաշինգտնում ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ իր ունեցած հանդիպման մասին APA գործակալության հարցին տված պատասխանում:
«Մենք քննարկել ենք նոյեմբերի 12-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված լարվածությունը նվազեցնելու կարեւորությունը եւ հակամարտության տեւական կարգավորման ուղղությամբ բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը», -ասել է Ուորլիքը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: