Բաժիններ՝

Անօթեւաններին բնակարան չեն տալիս, ուր մնաց բնակարանի բարելավման կարիք ունեցողներին տան

Asparez.am-ը գրում է.  ԽՍՀՄ տարիներին Գյումրիում եղել են ընտանիքներ, ովքեր բնակարանի բարելավման կարիք են ունեցել, այդ նպատակով հերթագրվել են նոր, ավելի մեծ չափերի բնակարաններ ստանալու համար, սակայն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով չեն հասցրել ստանալ: Այժմ կառավարությունը որեւէ ծրագիր ունի՞ նման կարգավիճակում գտնվող անձանց բնակարաններով ապահովելու համար:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման եւ կառավարման բաժնի պետ Արտյոմ Դավթյանի խոսքով, եղել են մարդիկ, ովքեր մինչ երկրաշարժը բնակարան են ունեցել, բայց երկրաշարժի հետեւանքով այն կորցրել են եւ եղել են մարդիկ, ովքեր բնակարանի բարելավման կարիք են ունեցել եւ մինչ երկրաշարժը նոր բնակարաններ ստանալու համար հերթացուցակի մեջ են եղել:

«Երբ տեղի է ունեցել երկրաշարժը, բնակարան կորցրածներին երկրաշարժի հետեւանքով անօթեւան են ճանաչել: Այն բնակիչները, ովքեր բնակարանի բարելավման կարիք են ունեցել, բայց մինչ երկրաշարժը հերթացուցակով չեն հասցրել բնակարան ստանալ, նրանց անօթեւան չեն ճանաչել»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս