
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևան քաղաքի երկու խաչմերուկներում

Դեկտեմբերի 15-ից Երևան քաղաքի Տիգրանյան-Ադոնց և Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ.
-Տիգրանյան-Ադոնց փողոցների խաչմերուկում երթևեկությունն այսուհետ կկարգավորվի նոր տեղադրված լուսացույցային օբյեկտի միջոցով:
-Կիևյան նրբանցքից կարգելվի երթևեկությունն ուղիղ՝ դեպի Օրբելի փողոց, նրբանցքից կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ: