Ձերբակալվել է Կոտայքի մարզում սպանություն կատարելու մեջ կասկածվող անձը

Դեկտեմբերի 11-ին Արգել գյուղում քաղաքացի Ժուլվերտ Սայադյանի սպանության մեջ կասկածվող Հ.Մարտիրոսյանն այսօր ձերբակալվել է. նա ներկայացել է ինքնակամ՝ մեղայականով։ Օգտվելով իրիրավունքներից՝ Մարտիրոսյանը հրաժարվել է այսօր ցուցմունք տալ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախաքննության տվյալներով՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փեսան, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածել է աներոջ՝ Ժ.Սայադյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի միջին անրակային գծով 3-4-րդ միջկողին՝ սպանելով նրան:

Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ Սայադյանի որդին՝ Վ.Նազարյանը, երբ կանխելու նպատակով միջամտել է հոր եւ փեսայի միջեւ վիճաբանությանը։ Վ.Նազարյանը վնասվածք է ստացել ձախ նախաբազկի շրջանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս