07 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:05 12.01.2015 | Խորհրդակցություն մարզահամերգային համալիրում

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետադարձ հայացք է նետել 2014 թվականին՝ գոհունակությամբ նշելով, որ անցած տարին ԶՈՒ-երի համար եղել է հաջողությունների և որակական առաջընթացի տարի: Ըստ Սեյրան Օհանյանի` հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, այլև ամուր հիմքերի վրա դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, նվազել է բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը:

18:58 12.01.2015 | Գյումրիի համար մի քիչ շատ են նման հարվածները (Ֆոտոռեպորտաժ)

Այսօրվա ողբերգությունը, երբ ռուս զինվորականը կասկածվում է իրեն ամրակցված զենքով անմեղ քնած մի ողջ ընտանիքի գնդակահարության մեջ, ինչպես նաև քաղաքում տիրող լարված ու խուճապային վիճակը ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Գյումրին բաց վերքի է նման ու այն գերզգայուն է դարձել։

18:53 12.01.2015 | ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության առնչությամբ

«Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սոսկալի ողբերգությամբ: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին, ցավակցում ենք սպանվածների հարազատներին: Այս սարսափելի հանցագործություն իրականացնողը պետք է խստագույնս պատժվի»,- ասված է հայտարարությամբ մեջ: Նաև նշված է, որ ՌԴ-ի և ՀՀ-ի համապատասխան մարմինները կատարվածի օբյեկտիվ և բազմակողմանի հետաքննություն իրականացնելու համար կատարում են անհրաժեշտ հետաքննական գործընթացներ:

18:30 12.01.2015 | Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 10-ին, ժամը 10.55-ին, բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Սամվել Շ.-ն:

18:26 12.01.2015 | Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածում, Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի տարածաշրջանի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

18:18 12.01.2015 | Ինքնաձիգով զինված ոստիկանները խուզարկում են անգամ երթուղայինները (տեսանյութ, լուսանկարներ). azatutyun.am

Այսօր Գյումրիում տեղի ունեցած սպանությունից հետո Երեւանի տարբեր հատվածներում, մասնավորապես, Հերացի փողոցում, Դավիթ Անհաղթ պողոտայի եւ Թբիլիսյան խճուղու վրա ինքնաձիգով զինված ոստիկնական խմբերը իրականացնում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կանգնացնելով եւ խուզարկելով անգամ երթուղայիններն ու տաքսիները։

17:50 12.01.2015 | Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով

Հունվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ:

17:44 12.01.2015 | Շիրակի ոստիկանապետ. Հայտարարվել է «պլան պերեխվատ», հանցագործը մեկ հոգի է (տեսանյութ). Aravot.am

Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի խոսքով՝ Շիրակի մարզը հսկողության տակ է, բոլոր ճանապարհները հսկվում են, հանցագործը փախչելու որեւէ հնարավորություն չունի: Նրա խոսքով՝ սպանություն կատարողը մեկ հոգի է: Նախնական տեղեկություններով՝ ռուսական զորամասի զինվոր է:

17:30 12.01.2015 | Գողություն կատարողը համագյուղացին էր

Հունվարի 10-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Ռանչպար գյուղի տներից մեկից նոութբուք համակարգիչ, պլանշետ և «վայֆայ» սարք գողանալու մասին:

17:10 12.01.2015 | Օպերլիազորները և վարույթն իրականացնողը անցել են պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Գայանե Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

16:58 12.01.2015 | Քաջարանում 6-8 մարդ վարակվել է Հեպատիտ C-ով. ժամանակավորապես դադարեցված է վիրահատարանի գործունեությունը. tert.am

«Դա տարբեր բաների հետ կարող է կապված լինել, կարող է լինել ատամնաբուժարանում, մատնահարդարման կենտրոնում, հասարակ ներարկումներից կարող է լինել ինֆեկցիա»:

16:49 12.01.2015 | Բժիշկներն իրենց մասնագիտական պարտքը հերոսաբար են կատարել. Առողջապահության նախարարություն

Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի բնակչուհի, Վաղարշապատ քաղաքում ամուսնացած Պայծառ Գասպարյանի երկունքի վաղաժամ ցավերի մասին Վարդենիսի ԲԿ-ի բժիշկներն տեղեկացել են հունվարի 10-ին, երբ սուր շնչառական վարակով երկու երեխայի (4 տարեկան և 8 ամսական) համար նույն համայնք բժշկական օգնության էին շտապում։

16:41 12.01.2015 | Գյումրիում անվտանգության խիստ միջոցառումներ են. բնակիչները պնդում են, թե տեսել են կասկածյալին. «Արմենպրես»

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության առնչությամբ անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել:

16:22 12.01.2015 | Ավետիսյանների փոքրիկի առողջական վիճակը ծանր է (տեսանյութ)

Ավետիսյանների փոքրիկի առողջական վիճակը ծանր է:

16:10 12.01.2015 | Դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը եւ Վահագն Հարությունյանը։

16:06 12.01.2015 | Սերժ Սարգսյանը՝ Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:

15:55 12.01.2015 | Գյումրիում իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:

15:31 12.01.2015 | Ուշադրություն. Ոստիկանությունը հրապարակել է Գյումրիում սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականի լուսանկարը

«Ուշադրություն, հետախուզվում է. Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ոստիկանույունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը: Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին»:

15:27 12.01.2015 | Ավիատոմսեր վաճառող ընկերություններին զգուշացրել են այս անձին տոմս չվաճառել (լուսանկար)

Այսօր առավոտյան Գյումրիում ավիատոմսեր վաճառով ընկերություններին է տրամադրվել հետևյալ լուսանկարը և պահանջել են որևէ տոմս չվաճառել լուսանկարում պատկերված մարդուն:

15:05 12.01.2015 | Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած երեխան վիրահատվել է.ԱՆ

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել մինչև 1 տարեկան տղա երեխա, որին վիրահատել են:

14:56 12.01.2015 | Կրակոցներ Գյումրու տարբեր հատվածներում (տեսանյութեր)

Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Մարալիկ, Ազատան և Գյումրի մտնող ճանապարհահատվածներում, ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանները, ովքեր զինված են ինքնաձիգերով:

14:00 12.01.2015 | Հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն կտրվի. Ս. Օհանյանը 7 կետից բաղկացած հրաման է մշակել. tert.am

Պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավում, դիտարկման համակարգի կատարելագործում, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք և որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը:

13:48 12.01.2015 | Նոր մանրամասներ` Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության դեպքից. ԳԱԼԱ

Առաջինը զոհերին նկատել է հարեւանությամբ ապրող ընտանիքի դուստրը, ով սուրճ խմելու նպատակով այցելել էր հարազատներին: Նա նկատել է տան դուռը բաց, պատուհանները՝ կոտրված, այնուհետ անկողնու մեջ սպանված է գտել ընտանիքի անդամներին, իսկ սեղանի տակ՝ զենք:

13:22 12.01.2015 | ԿԲ-ն թողարկել է 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով շրջանառու մետաղադրամներ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված Հայաստանի վայրի ծառերին, որոնք շրջանառության մեջ են դրվել 2014 թվականի դեկտեմբերի 29-ից

13:08 12.01.2015 | Դաժան սպանություն` Գյումրի քաղաքում. Մյասնիկյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 6 դի. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել են 6 հոգու դի:

13:01 12.01.2015 | ՍԴՀԿ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին դուրս գալ բանակցային գործընթացից

2015թ-ի սկզբից Ադրբեջանը կրկին շարունակում է լարվածության աճն ու արկածախնդրությունը Հայաստանի և Արցախի սահմաններում: Ճիշտ է, հակառակորդի բոլոր գործողություններին մեր Զինված ուժերը տալիս են շատ խիստ պատասխան, սակայն պաշտոնական Բաքվի արկածախնդիր գործողությունների հետևանքով զոհվում են նաև մեր զինծառայողները:

12:59 12.01.2015 | Նոր Գեղի ճանապարհին 38-ամյա տղամարդը հայտնաբերվել է այրվածքներով՝ իր իսկ ավտոմեքենայի մեջ. «Փաստինֆո»

Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչը՝ Կարեն Հարությունյանը, հայտնաբերվել է բազմաթիվ այրվածքներով` իր իսկ ավտոմեքենայի մեջ։ Կատարվածը վերջինս պատճառաբանել է ինքնասպան լինելու ցանկությամբ։

12:36 12.01.2015 | Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

12:28 12.01.2015 | Շտապ. Հակառակորդը 2 ուղղությամբ դիվերսիոն փորձ է իրականացրել. ԼՂՀ ՊՆ

Երկու ուղղությամբ էլ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր:

11:48 12.01.2015 | Բաղանիսի գյուղապետը հաստատել է սահմանային միջադեպի մասին տեղեկությունը. azatutyun.am

«Կրակոցները գյուղում լսվել են: Ինձ զանգահարեցին ասացին, որ ДШК-ից են խփել, մեկի տանն է կպել՝ խոհանոցին, հիմա գնում եմ էնտեղ տեսնեմ՝ ինչ է եղել: Էս 20 տարի ոնց եղել է, ապրում ենք»:

  • Page 1177 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1172
  • 1173
  • 1174
  • 1175
  • 1176
  • 1177
  • 1178
  • 1179
  • 1180
  • 1181
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Փրկել «Եռաբլուրը» պղծումից. հունիսի 7-ի միակ խորհուրդը
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը