Ինչու է ԵԽԽՎ-ն մերժել ՄԻԵԴ դատավորի Հայաստանի կողմից ներկայացված թեկնածությունները

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Iravaban.net կայքի հարցին

– Մամուլում հրապարարակումներ են եղել, որ ԵԽԽՎ մերժել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորի Հայաստանի կողմից ներկայացված թեկնածությունները: Արդյո՞ք հավաստի են այդ հրապարակումները:

– Արտաքին գործերի նախարարությունը ստացել է ՀՀ կողմից հայցված ԵԽ նախարարների կոմիտեի խորհրդատվական խմբի 2014թ. դեկտեմբերի 22-ի կարծիքը, ըստ որի` ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար ՀՀ կողմից ներկայացված թեկնածուներից մեկը ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին:

Նկատի ունենալով վերոհիշյալը` որոշվել է ՀՀ կողմից ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել, ուստի այն ԵԽԽՎ կողմից չէր կարող մերժվել:

ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս