23 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

15:51 28.01.2015 | Արսեն Խոջոյանը կաթված է ստացել. մայրը չի հասկանում՝ ինչ է կատարվում որդու հետ. armlur.am

Պարարիչ է ստացել: Մաշկային հիվանդությունն էլ էնքան է բարդացել, որ շարժվել չի կարողանում: Երևանից դեղեր են ուղարկել, քսուկներ, որ գոնե վերքերը լավանան, էն էլ չի օգնում»:

15:32 28.01.2015 | «Ընտանիքից երկու հոգի ուղղաթիռ չի նստի». ընտանիքը հիշում է Սերգեյին (լուսանկարներ, տեսանյութ). yerkir.am

«Շատ լավ ամուսին է, շատ լավ հայր: Շատ էր սիրում իր տղաներին, հպարտանում էր տղաներով: Մենք էլ միշտ իրենով ենք հպարտացել ու շարունակելու ենք հպարտանալ: … Ծանոթացել ենք 1998 թվականին` իր քույրիկի Տրնդեզի ժամանակ: Մեկ-երկու տարի ընկերություն ենք արել, հետո ամուսնացել ենք: Տարիները միշտ էլ քաղցր են եղել մեզ համար, էդպես օր չի եղել, որ … չգիտեմ…»:

15:22 28.01.2015 | Պետք է ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը դնել դարակում և սկսել աշխատել նաև Արևմուտքի հետ. Աղասի Ենոքյան

«ՀԱՊԿ-ն ոչինչ չի կարող անել, քանի որ դիմումից հետո մինչև ՀԱՊԿ-ի ընթացակարգերն ավարտվեն, մինչև ՀԱՊԿ-ն տեղից շարժվի, հակառակորդը կհասնի չգիտեմ թե որտեղ»,- նշեց նա՝ նկատելով, որ ոչ թե ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չկա, այլ՝ անիմաստ է:

14:53 28.01.2015 | Բանակի օրը՝ սպարապետի տուն-թանգարանում (լուսանկարներ)

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Արարատի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու մոտ 35 կամավոր այցելել են ՀՀ զինված ուժերի կազմավորման ակունքներում գտնվող սպարապետի, ՀՀ ազգային հերոս՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։

14:49 28.01.2015 | Սերժ Սարգսյան. «Արցախի ազատ ապրելու իրավունքը չի քննարկվում: Վերջակետ»

Արդյո՞ք, որևէ մեկի հիվանդ ուղեղում կա Հայաստանը վերացնելու ծրագիր: Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլև հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերին: Դրանք հնչում են բոլոր հնարավոր բարձրախոսներից: Ըստ նրանց՝ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ողջ տարածքը «պատմական ադրբեջանական» հողեր են, և այդ հողերը ենթակա են այսպես ասած` «ազատագրման»: Մենք շատ լավ գիտակցում ենք նման «ծրագրային» հռետորաբանության թիրախները:

14:44 28.01.2015 | Սեյրան Սարոյանը՝ Պերմյակովի մասին. «Էդ կենդանի ա, կամ էլ՝ սատանի ծնունդ ա, ռուսն ավելի դաժան կերպով կպատժի» (տեսանյութ). «Ա1+»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով սահմանին տիրող լարված իրավիճակին, ըստ «Ա1+»-ի՝ ասել է. «Այսօր մենք բոլորս պետք է բանակի կողքին լինենք, նրանց պետք է դուխ տանք, որ նրանք իմանան, որ ամբողջ ազգով իրենց թիկունքին կանգնած ենք: Այսօր մենք պետք է մի լավ քեֆ անենք»:

14:36 28.01.2015 | ՀՅԴ. «Շնորհավոր տոնդ, Հայ Զինվոր. դու սահման ես պահում, նույնն է թե՝ Հայրենիք կամ սեփական օջախ»

1992թ. հունվարի 28-ին, ուղիղ քսաներեք տարի առաջ, պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Հայոց բանակն ու Հայոց պետականությունն իրենց կայացման ճանապարհին դժվար փորձություններ անցան, լրջագույն մարտահրավերներ դիմագրավեցին և շարունակում են դիմագրավել։ Հայոց Բանակի 23-րդ տարեդարձն է այսօր: Ու, չնայած իր «երիտասարդ» տարիքին, Հայկական բանակը մարտունակ է, ուժեղ ու կայացած. իրավամբ, այն մեր անկախության ամենամեծ նվաճումն է ու երաշխավորը։

14:33 28.01.2015 | Պատերազմի ժամանակ ձեռքերն ու ոտնաթաթը կորցրած աղջիկ. «Ինձ համարում եմ Հայաստանի ամենաուժեղ մարդը». hetq.am

«Մանկական հիշողությանս մեջ այդ օրը՝ 1993 թ.-ի հուլիսի 23-ը, չսպիացող վերքի նման տպված է: Հիշում եմ, որ մեր բակում մի շուն կար, որին շատ էի սիրում, ուզում էի տուն բերել: Ամառային արձակուրդներն էին, պետք է տեխափոխվեի 2-րդ դասարան: Այդ օրը հորս, հորեղբորս ու նրա 3 երեխաների հետ բակում էինք: Նորից շանը սիրել էի ու մոտեցել աղբյուրին, որ ձեռքերս լվանամ: Հիշում եմ, որ ձեռքերս պարզել էի դեպի աղբյուրի ջուրը»:

14:03 28.01.2015 | Գագիկ Ծառուկյան. «Այսօր արդեն տարածաշրջանում լավագույնի համարումն ունեցող մեր բանակի կայացման ճանապարհը դժվարիններից էր»

Տոնական այս օրը ես առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Հայոց բանակի զինվորներին, սպաներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ավանդն են ներդրել մեր հպարտությունը հանդիսացող հայկական բանակի կազմավորման, կայացման ու հզորացման գործում։

13:37 28.01.2015 | Մանրամասներ` Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքից (տեսանյութ)

Հունվարի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր ստացվել, որ Արտաշիսյան փողոցի 39 շենքի 10-րդ տան բնակիչ Գերման Ոսկանյանը անհայտ կորել է: Նրա հայրը` 75-ամյա Կարապետ Ոսկանյանն էլ իրբացատրության մեջ նշել էր, որ որդուն վերջին անգամ տեսել է իրենց շենքի բակում՝ երեք անծանոթ ռուսախոս տղաների հետ:

13:29 28.01.2015 | Վաղը կգաս մեր հայաթ, կողքից հազար մարդ ա նայում` ոնց օգնեմ. Սամվել Ալեքսանյանը՝ գումար խնդրող կնոջը (տեսանյութ). armlur.am

Ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների Եռաբլուրում է գտնվում նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ս. Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում բանակին առաջին հերթին ուժ մաղթեց:

13:22 28.01.2015 | Հայ մարմնամարզիկներին ԱՄՆ-ի դեսպանատունը մուտքի վիզա չի տվել

«3 մարմնամարզիկների ԱՄՆ-ի դեսպանատունը մերժել է, եւ միայն ես եմ վիզա ստացել: Մերժմանը որեւէ բացատրություն չի եղել, միայն նամակ է եկել, որ մարզիկները չեն կարող ԱՄՆ գնալ: Ինչ խոսք, մրցաշարին չմասնակցելը բացասական ազդեցություն կունենա, քանի որ Լոս ԱՆջելեսում նաեւ 10-օրյա հավաք էինք նախատեսել»:

13:02 28.01.2015 | ԵԱՀԿ-ն պատրաստվում է դիտարկում անցկացնել շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը պատրաստվում է հունվարի 29-ին հերթական դիտարկումն անցկացնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով:

12:49 28.01.2015 | Այսօր անհնարին է սահմանին գերզգայուն սարքեր տեղադրել. Սեյրան Օհանյան. news.am

«Առաջին հերթին թողեք, որ այս հարցով զբաղվեն այն կառույցները, որոնք դրա մասնագետն են: Երկրորդ՝ այնտեղ, որտեղ մենք պետք է տեխնիկական նոր միջոցներ տեղադրենք, անընդհատ կրակային եւ տարբեր ազդեցությունների տակ են գտնվում, եւ անհնարին է այսօր այսպիսի սարքեր տեղադրելը»:

12:47 28.01.2015 | Հայ հաքերները ադրբեջանական բազմաթիվ կայքեր են կոտրել (ցանկ)

banman.am կայքը տեղեկացնում է, որ այսօր հայ հաքերները ադրբեջանական բազմաթիվ կայքեր են կոտրել: Կայքը ներկայացրել է նաև այդ կայքերի ցանկը:

12:12 28.01.2015 | ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանի ելույթը Թուրքիայի քաղաքականության մասին

«Ցավով պետք է եզրակացնել, որ հարյուր տարի տևող ժխտողականության քաղաքականությունը մեզ հանգեցրել է մի իրավիճակի, երբ «ցեղասպան» Իսլամական պետության բանակն իր ոճևագործ գործողություններ է իրականացնում կոտորածներիների նույն վայրում, որտեղ հարյուր հազարավոր հայեր են սպանվել: Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքում ահաբեկիչները նույնիսկ փայթեցրել են Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված եկեղեցին: Հարյուր տարի տևող ժխտողականությունը բերում է ռադիկալիզմի և կրոնական ծայրահեղականության, ռասիզմի և այլատյացության»:

12:01 28.01.2015 | Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (լուսանկարներ)

Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

11:54 28.01.2015 | Ադրբեջանն իր զոհերի մասին տեղեկատվությունը որոշել է «դոզավորված» տալ. փորձագետ. tert.am

Ադրբեջանը հսկայական միջոցներ է ուղղում այդ ամեն ինչի վրա, սակայն դեռևս Ադրբեջանի քարոզչությունը մի քիչ անտաղանդ է, և շատ հաճախ այն գումարները, որոնք ուղղվում են քարոզչության վրա, Ադրբեջանի որոշ մարդկանց կողմից ուղղակի մսխվում են: Այսինքն`իրենք դեռևս սովորում են արտաքին քարոզչություն անել:

11:39 28.01.2015 | Եկեղեցին կատարել է իր առաքելությունը. Գարեգին Բ-ն՝ Գյումրիի դեպքերի մասին հարցին ի պատասխան (տեսանյութ). tert.am

«Մեր եկեղեցին իր առաքելությունն իրականացրել է այնտեղ, բայց ավելի մանրամասն զրույցի համար հաճեցեք դիմել մեր լրատվական բաժին»:

11:30 28.01.2015 | Լոռու մարզի դատավորին առաջադրված մեղադրանքը կվերաորակվի. news.am

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակվել: Ըստ NEWS.am-ի աղբյուրների՝ նրան առաջադրված կաշառքը ստանալու մեղադրանքը կարող է փոխվել և առաջադրվել մեղադրանք խարդախության հատկանիշներով: Բանն այն է, որ սնանկության գործով, որի շրջանակներում էլ նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, գրավի տակ գտնվող գույքը ոչ մեկը չի կարող վաճառել, դա գրավառուի […]

11:24 28.01.2015 | Հակառակորդի ակտիվությունը ոչինչ չի նշանակում

Այսօր՝ հունվարի 28-ին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում անրադարձել է տարեսկզբից Ադրբեջանի ԶՈՒ կողմից ցուցաբերվող ակտիվությանը:

11:03 28.01.2015 | Ֆիլմի պրեմիերա. «ՎԱԶԳԵՆԸ…»

Հիմքում Վազգեն Սարգսյանի գրականությունն է, որով ներկայացված է Վազգեն Սարգսյան մարդու, անհատի, տղամարդու, հայի տեսակը: Եզակի արխիվային կադրեր կան, որ երբեք չեն ցուցադրվել ու բազում բացահայտումներ են անում:

10:53 28.01.2015 | «Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված հայոց բանակը»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին:

10:43 28.01.2015 | Ուղիղ միացում` Եռաբլուր պանթեոնից

Հայաստանի Զինված ուժերի օրը՝ հունվարի 28-ին, նախագահը, կառավարության անդամները այցելում են Եռաբլուր փառքի պանթեոն:

10:31 28.01.2015 | «Կլինի Պերմյակովը, Սիդորովը, թե այլ մեկը, ով էլ կատարել է այդ ոճիրը, գտնվել է մեղսունակ վիճակում»

Ոճիրը, կատարվել է մեղսունակ անձի կողմից, իսկ թե ո՞վ է կատարել, տվյալ պարագայում դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ նա, ով կատարել է այդ ոճիրը, գտնվել է մեղսունակ վիճակում: Այնպես չլինի, որ հետո հանրությանը խաբեն, թե կատարող անձն անմեղսունակ է, քանի որ գործողությունների շարքը ցույց է տալիս, որ սա մեղսունակ անձի արարք է: Դա կլինի Պերմյակովը, Սիդորովը, թե ինչ-որ այլ մեկը, ով էլ որ անի, կամ ում հետ էլ, որ ինքը հանցակից է եղել, նրանք բոլորն էլ մեղսունակ վիճակում են եղել: Դա պետք է նշվի, որպեսզի հանրության վզին հետո նոր խաբեություն չփաթաթեն:

10:18 28.01.2015 | Ադրբեջանը կրկին խախտել է հրադադրի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտկան հերթապահություն:

10:15 28.01.2015 | Գևորգ Կոստանյանի հայրը կնշանակվի Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոս. news.am

Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայրը ՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի:

10:10 28.01.2015 | Բակո Սահակյանը Բանակի օրվա առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին և Սեյրան Օհանյանին

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը չափազանց թանկ ու նվիրական է համայն հայության համար:

10:03 28.01.2015 | Վիրավոր զինծառայողի վիճակը ծանր է. Բժիշկներն առայժմ չեն կարող նրան վիրահատել. news.am

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի վիճակը դեռ ծանր է:

23:50 27.01.2015 | Պլանային ջրանջատում Էրեբունիում

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Page 1149 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1144
  • 1145
  • 1146
  • 1147
  • 1148
  • 1149
  • 1150
  • 1151
  • 1152
  • 1153
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը