Բաժիններ՝

Սեյրան Սարոյանը՝ Պերմյակովի մասին. «Էդ կենդանի ա, կամ էլ՝ սատանի ծնունդ ա, ռուսն ավելի դաժան կերպով կպատժի» (տեսանյութ). «Ա1+»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով սահմանին տիրող լարված իրավիճակին, ըստ «Ա1+»-ի՝ ասել է. «Այսօր մենք բոլորս պետք է բանակի կողքին լինենք, նրանց պետք է դուխ տանք, որ նրանք իմանան, որ ամբողջ ազգով իրենց թիկունքին կանգնած ենք: Այսօր մենք պետք է մի լավ քեֆ անենք»:

Երբ նրան լրագրողները հարց ուղղեցին Գյումրիի դեպքերի վերաբերյալ, գեներալն այսպես արձագանքեց. «Այս ուրախ օրով անպայմա՞ն է դրա մասին խոսել: Ռուսն ավելի դաժան կերպով կպատժի: Դրան, էդ մարդասպանին, ինչ պատիժ էլ տան, քիչ է: Էդ կենդանի ա, կամ էլ՝ սատանի ծնունդ ա»:
Ընկերոջը շտապեց օգնել եւ լրագրողներից հեռու տանել գեներալ Մանվել Գրիգորյանը` ասելով. «Սարոյան, պետք ա՞ խառնվել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս