Բաժիններ՝

Մանրամասներ` Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքից (տեսանյութ)

Հունվարի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր ստացվել, որ Արտաշիսյան փողոցի 39 շենքի 10-րդ տան բնակիչ Գերման Ոսկանյանը անհայտ կորել է: Նրա հայրը` 75-ամյա Կարապետ Ոսկանյանն էլ իրբացատրության մեջ նշել էր, որ որդուն վերջին անգամ տեսել է իրենց շենքի բակում՝ երեք անծանոթ ռուսախոս տղաների հետ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները հաղորդումից երկու օր անց պարզեցին եղելությունը:

Հունվարի 27-ին Կարապետ Ոսկանյանը՝ որդուն սպանելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն:

Բացատրական զրույցներին հաջորդեց ինքնախոստովանական ցուցմունքը, ըստ որի՝ հունվար 25-ին, ժամը 17:00-ի սահմաններում, իր ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել է որդու գլխին ու սպանել նրան: Ապա, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, մարմինն իջեցրել է կարտոֆիլի հորը ու ծածկել հողով:
Նույն օրը ավտոտնակի զննությամբ հայտնաբերվեց Գերման Ոսկանյանի դին:

Հանցագործության գործիքն առգրավված է, Կարապետ Ոսկանյանը` ձերբակալված:
Սպանության փաստով քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս