
Վաղը կգաս մեր հայաթ, կողքից հազար մարդ ա նայում` ոնց օգնեմ. Սամվել Ալեքսանյանը՝ գումար խնդրող կնոջը (տեսանյութ). armlur.am

Ինչպես արդեն Armlur.am-ն հայտնել էր, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայոց բանակի կազմավորման 23-րդ ամյակի կապակցությամբ այսօր այցելել են Եռաբլուր:
Ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների Եռաբլուրում է գտնվում նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ս. Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում բանակին առաջին հերթին ուժ մաղթեց:
Կարճատև զրույցի ողջ ընթացքում մի կին ուղեկցել է Սամվել Ալեքսանյանին՝ նրանից ֆինանսական օգնություն խնդրելով: Սրան ի պատասխան՝ պատգամավորը հորդորել է այդ կնոջը տեսախցիկների առաջ զուսպ լինել:
«Ի՞նչ անեմ, պարոն Ալեքսանյան»,-հարցին տրվել է պատասխան. «Վաղը կգաս մեր հայաթ, կողքից հազար մարդ ա նայում էլի, կգաս»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝