23 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:50 30.01.2015 | Ոստիկանության աշխատակիցն ու քաղաքացին կալանավորվել են

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ավագ ոստիկան Էդուարդ Ա.-ի և քաղաքացի Օնիկ Մ.-ի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործը:

18:42 30.01.2015 | Ինչպե՞ս լուսաբանվեց Գյումրու ողբերգությունը (տեսանյութ)

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում անց է կացրել քննարկում Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության լուսաբանման, օպերատիվության և այդ օրերին տեղական և երևանյան լրատվամիջոցների աշխատանքի վերաբերյալ:

18:30 30.01.2015 | Մեկ տարի առաջ Ջերմուկում կատարված գողությունը բացահայտվել է

Հունվարի 28-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, բնակարանից գումար գողանալու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Նարեկ Գ.-ին:

18:28 30.01.2015 | Վալերի Պերմյակովի մոտ ձերբակալության պահին հայտնաբերված 3 հեռախոսները պատկանել են տուժողներին

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

18:25 30.01.2015 | Ոստիկանությունը՝ Գյումրիի ակցիայից հետո անչափահասներին ոստիկանություն տանելու մասին

«Վերջին օրերին որոշ անձինք և լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Գյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում տարբեր անձինք, այդ թվում` անչափահասներ, անօրինական տարվում են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ նրանց նկատմամբ իբր նաև բռնություն է կիրառվում»:

18:21 30.01.2015 | Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը

Քննարկումների արդյունքում մեր կողմից որոշում է ընդունվել հոգալ կոմբինատի 5 աշխատակիցների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ողջ ծախսը: Բացի այդ, հավատարիմ մնալով որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությանը պատրաստականություն է հայտնում իր վրա վերցնելու ևս 8 քաղաքացների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ծախսը:

18:18 30.01.2015 | Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է Հովիկ Աբրահամյանին

Սույն թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողության ժամանակ Դուք ուշադրությամբ լսում էիք Հռչակագրի դրույթները, որոնք հստակ պարտավորություն են սահմանում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև՝ հետապնդել հայ դատը և հասնել արդարության վերականգնմանը:

18:14 30.01.2015 | Քաղաքացին մոտեցել է պատուհանին և փորձում է ցած նետվել

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

18:13 30.01.2015 | Շուտով հանրությանը կներկայացվի «1915» հոգեբանական թրիլլերը

Նախօրեին «Bloodvine Media» և «Strongman» ընկերությունները հայտարարեցին իրենց համատեղ համագործակցության՝ սպասվող «1915» ֆիմի մասին: Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է ժամանակակից պատմության ամենասարսափելի դեպքերից մեկի մասին:

18:10 30.01.2015 | Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ից 3-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Փետրվարի 2-ից 4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:

18:07 30.01.2015 | Հովիկ Աբրահամյան. «Մեր երկիրը, տնտեսությունը պետք է պատրաստ լինեն յուրաքանչյուր սցենարի»

Կառավարությունը որոշել է միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով, ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել ՀՀ կառավարության անունից ստորագրել համապատասխան պայմանագրերը: Ակնկալվող արդյունքը ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է: Հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաշխարհային տնտեսության վերջին տարիների վայրիվերումները բնութագրել է իբրև տնտեսական պատերազմ և շեշտել, որ մեր երկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի:

18:04 30.01.2015 | Ահազանգ. Պահանջում ենք վերանայել ներբակային շինության հարկայնությունը

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Դավթաշեն 4-րդ թաղամասի N 12 և 13 շենքերի բնակիչներից, ովքեր փաստում են, որ այս պահին իրենց շենքերից ընդամենը 5-7 մետր հեռավորության վրա երկհարկանի նորակառույցի շինարարություն է ընթանում:

17:56 30.01.2015 | «Բնակչության 10%-ն աղանդավորական է». Ալեքսանդր Ամարյան

«Մենք ունենք 300 հազարից ավելի կրոնական կառույցի ներկայացուցիչներ՝ ոչ առաքելական եկեղեցու, դա բնակչության մոտ 10 % -ն է: Ամբողջ աշխարհում եթե վերցնես աղանդավորական դերը ավանդական եկեղեցու համեմատությամբ՝ բնակչության 1 %-ն է, մեզ մոտ՝ 10 %-ը, այսինքն՝ դա նշանակում է, որ հայ ազգը միշտ եղել է հավատարիմ իր դավանանքին, իսկ վերջին 20 տարիների ընթացքում այդ հավատամքը շատ շուտ ջարդվել է: Ջարդվել է հոգեբանական պրոբլեմների պատճառով: Ի՞նչ եղավ. 1988թ. երկրաշարժ՝ մարդիկ սթրեսից դուրս չեկան, հետո՝ մութ, սով, ցուրտ տարիներ, մարդիկ կրկին սթրեսից դուրս չեկան, 1994-ից ոնց որ թե կարգավորվեց, սկսեցինք վերականգնվել, ու 1999-ի դեպքերը եղան (հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում քաղաքական սպանությունները.- Ա.Խ.), կրկին շոկային իրավիճակ, ու ոչ մի հոգեբանական կառույցներ, ցավոք, չեն աշխատում մարդկանց վերականգնելու համար»,- ասում է Ա. Ամարյանը:

17:30 30.01.2015 | Տղամարդուն որոնում էին Խաբարովսկի երկրամասում

1955 թ. ծնված Ժորա Ն.-ն հունվարի 29-ին մի հարցով դիմել էր ոստիկանութան Արարատի անձնագրային խմբին:

17:15 30.01.2015 | Կարգապահական տույժեր` մի շարք դպրոցների տնօրենների նկատմամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել` մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին:

16:17 30.01.2015 | Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը քննարկել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների հարցը

Հունվարի 30-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը:

16:07 30.01.2015 | «ՀՅԴ-ն իշխանության շահերն է սպասարկում». ինչո՞ւ են դուրս գալիս ՀՅԴ-ից (տեսանյութ). «Ա1+»

Արմեն Լամբարյանը միակը չէ, որ դժգոհ է կուսակցության քայլերից։ Դժգոհողները, բնականաբար, հեռանում են, քանի որ չեն կարող ազդել ղեկավարության որոշումների վրա։

16:06 30.01.2015 | Քաջարան ԲԿ-ում կատարված ուսումնասիրության արդյունքում ևս 13-ի մոտ հայտնաբերվել է հեպատիտ Ց

«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի կապակցությամբ համաճարակային իրավիճակը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ուսումնասիրություն կատարած հանձնաժողովն Արմեն Մուրադյանին զեկուցեց արդյունքների մասին։

15:50 30.01.2015 | Հանցագործության մասին հաղորդման պատասխանն ուշացել էր 3 ամիս

2014 թ. հոկտեմբերի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Էրիկ Էքսուզյանին ոչ ճիշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

15:29 30.01.2015 | 49-ամյա տղամարդը ինքնասպան է եղել՝ ծիրանի ծառից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով. «Փաստինֆո»

Նախօրեին շտապօգնությունը կանչով մեկնել է գյուղ Ոսկետափ՝ քաղաքացուն բուժօգնություն ցույց տալու, սակայն պարզվել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել:

15:09 30.01.2015 | Անահիտ Բախշյան. «Դե հերիք է, էլի»

Խնդրում եմ տրամադրել այդ տարածքի շինթույլտվության մասին ամբողջ տեղեկատվությունը` ո՞վ և ե՞րբ է տվել շին թույլտվությունը, այն չի՞ հակասում արդյոք Երևանի փոքր կենտրոնի մասին առկա նախագիծ օրենքին:

14:36 30.01.2015 | Հակոբ Հակոբյանի հեղինակած ֆիլմը տեղ չի գտնի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումների շրջանակում

ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ հակոբյանի հեղինակած ֆիլմը տեղ չի գտնի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումների շրջանակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով ֆիլմի գեղարվեստական արժեքին:

14:35 30.01.2015 | Ցեղասպանության գլխավոր միջոցառումները ապրիլի 23-24. Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ, միջազգային ֆորում, ջահերով երթ, համերգներ ողջ աշխարհում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ամփոփեցին նիստի արդյունքները և Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի միջոցառումները:

14:09 30.01.2015 | Հրայր Հովնանյանը 500 հազար դոլարի նվիրատվություն է խոստացել Ամերիկայի հայկական համագումարին

Մինչ համայն աշխարհի հայերը սկսում են հիշատակել 1915թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Ամերիկայի հայկական համագումարը աշխատում է ամբողջ Միացյալ Նահանգներում մի քանի միջոցառումների պլանավորմամբ, ինչպես նաև աշխատում է առաջ մղել հայերի հիմնախնդիրները ԱՄՆ Կոնգրեսում: Այս համատեքստում Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը 500 հազար ԱՄՆ դոլարի համարժեք նվիրատվություն է խոստացել Ամերիկայի հայկական համագումարին 2015 թվականի ընթացքում:

14:06 30.01.2015 | Հայաստանի արտաքին քաղաքականության անկախության զիջումը (տեսանյութ)

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեկ օրում էական շրջադարձ կատարեց, որին հետևեցին մի շարք ոչ պատվաբեր քայլեր: Այդ քայլերը ցուցանեցին, որ մեր պետության արտաքին քաղաքականությունը նահանջում է ազգային շահերը սպասարկելու հրամայականից:

14:02 30.01.2015 | Լևոն Մութաֆյան. «Ես մեկ ապացույց, որ Պերմյակովը մենակ չի գործել»

«Ավետիսյաններին սպանդի ենթարկման մեջ մեղադրվող պերմյակովին տարել են հանցագործության վայր, որտեղ նա ուշաթափվել է…»:

14:01 30.01.2015 | Ծնվել է Շակիրայի և Ժերար Պիկեի երկրորդ որդին

Փոքրիկը լույս աշխարհ է եկել Բարսելոնայի ծննդատներից մեկում` կեսարյան հատման միջոցով: Երեխայի անունը դեռեւս հայտնի չէ:

13:49 30.01.2015 | Հայ կին դիպուկահարն ու պարաշյուտիստը՝ ՀՀ ԶՈՒ-ի հպարտություն (տեսանյութ)

Հետախույզ-դիպուկահար Գայանեն Զինված ուժերի շարքերը համալրել է 5 տարի առաջ: Ավարտել է Գեղարվեստի ակադեմիան:

13:13 30.01.2015 | Ինքնասպանության փորձ կատարած 15-ամյա աղջիկը վերջին շրջանում իրեն տարօրինակ է պահել. նոր մանրամասներ. armlur.am

Ծնողներն ասացին, որ երեխան վերջին շրջանում իրեն տարօրինակ էր պահում, ընկճված էր, քիչ էր շփվում շրջապատի մարդկանց հետ: Չեն կարողանում ուշքի գալ, որևէ կերպ բացատրել կատարվածը: Նրանք վստահ են, որ ինչ-որ կրոնական կառույցի մասին խոսք լինել չի կարող: Հորեղբոր աղջկա հետ էլ եմ խոսել, նրա համադասարանցին է, նա էլ չի հասկանում՝ ինչ կարող էր պատահած լինել, ինչը կարող էր էրեխուն դրդել նման բանի»:

12:57 30.01.2015 | Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ

Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 4 անձ։

  • Page 1145 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1140
  • 1141
  • 1142
  • 1143
  • 1144
  • 1145
  • 1146
  • 1147
  • 1148
  • 1149
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը