
Եկեղեցին կատարել է իր առաքելությունը. Գարեգին Բ-ն՝ Գյումրիի դեպքերի մասին հարցին ի պատասխան (տեսանյութ). tert.am

Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը Եռաբլուրում գտնվող Ամենայն հայոց կաթողիկոսը չցանկացավ պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչու Մայր աթոռը լուռ էր Գյումրիի դեպքերի ժամանակ և միայն շատ ուշ հայտարարություն տարածեց:
«Մեր եկեղեցին իր առաքելությունն իրականացրել է այնտեղ, բայց ավելի մանրամասն զրույցի համար հաճեցեք դիմել մեր լրատվական բաժին»,-Tert.am-ին ասել է Գարեգին Բ-ն: