ԼՂՀ փոխվարչապետ. «2014-ի դեկտեմբերի 19-ին Արցախի ոստիկանապետն անձամբ, զանգել էր Ժիրայր Սէֆիլյանին, բացատրել իրավիճակը…» (տեսանյութ)

«Տեղի ունեցածը ծանր տպավորություն է թողել Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի վրա և ես մտածում եմ՝ ինչ կարող էինք անել, որ չարեցինք, որպեսզի այդքանը տեղի չունենար»,- Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Բերձորի մոտ հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները, ասել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: karabakh-life.am-ի փոխանցմամբ՝ խոսելով դեպքերի նախապատմության մասին, Ա. Աղաբեկյանը նշել է, դեռևս 2014-ի դեկտեմբերի 19-ին Արցախի ոստիկանապետն անձամբ, զանգել էր Ժիրայր Սէֆիլյանին, բացատրել իրավիճակը, ներկա իրադրության պայմաններում որևէ ներքաղաքական անկայունության վտանգը և խնդրել, որ հրաժարվեն այդ մտքից: Ոստիկանապետի խնդրանքին, կարծես թե, համաձայնել է Սէֆիլյանը, սակայն, հայտնել, որ որոշումները միայնակ չի կայացնում:

«Մենք առաջարկել ենք՝ խմբի, որի հետ պետք է որոշում կայացնի, միասին գան Արցախ և քննարկենք հարցը»,- պատմում է փոխվարչապետը՝ հավելելով, թե Ժիրայր Սէֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին և Էմիլ Աբրահամյանին ընդունել է Արցախի նախագահը: Այդ հանդիպմանը ներկա են եղել նաև ոստիկանապետը, գլխավոր դատախազը, ԱԱԾ պետը, ԱԱՄ նախագահը, փոխվարչապետը: Ա. Աղաբեկյանի խոսքով՝ այդ  հանդիպումը եղել է ոչ թե պաշտոնական, այլ հանդիպում՝ մարտական ուղի անցած մարդկանց միջև:

«Նախագահը երկար խոսեց, բացատրեց, որ աշխարհի ամբողջ հայությունը շատ ուշադիր է Արցախի հանդեպ, որ այստեղ տեղի ունեցող ամեն մի իրադարձություն, այստեղից հնչած ամեն մի հայտարարություն, կարծիք ու արտայատություն լուրջ արձագանք է գտնում հայության մոտ: Արցախը գնահատում է յուրաքանչյուր հայի վերաբերմունքը, ավանդը այս հողի շենացման հարցում և չի կարող մասնակիցը լինել քաղաքացիական անհնազանդություններին, առավել ևս,  չի կարող ինչ որ ձևով ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Նախագահը նաև խոսեց ներկա իրավիճակում ծանր մարտահրավերների մասին՝ անկանխատեսելի ռազմավարություն ունեցող թշնամի, ինչի արդյունքում, առաջնագծում իրավիճակի դիմակայման լուրջ խնդիր, սոցիալական ու տնտեսական մարտահրավերներ»,- պարզաբանում է Ա. Աղաբեկյանը:

Փոխվարչապետի փոխանցմամբ,  զրույցի վերջում եկել  էին  ընդհանուր հայտարարի. խումբը  համաձայնել էր  Արցախի  տեսակետի հետ: «Սակայն հաջորդ իսկ օրը մենք տեսանք բոլորովին այլ հայտարարություններ, կոչեր,  արտահայտություններ՝ սոցիալական ցանցերում, լրատվական կայքերում և այլն»,-ասում է փոխվարչապետը:

Կարդացեք նաև

«Բացի դրանից, Ժ. Սէֆիլյանը իր քաղաքական հայացքներն է փոխում, ինչին մեզ տեղյակ էլ չի պահում: Մենք իրեն տեսնում ենք Լևոն Տեր Պետրոսյանի կողքին, հետո մեկ ուրիշի, հետո առանձին… հիմա մենք ինչպես իմանանք ՝ որն է գաղափարը կամ ինչ կյանք ունի այդ գաղափարը»,- ասում է փոխվարչապետը:

Ա. Աղաբեկյանը, նաև, ափսոսանքով խոսեց Սէֆիլյանի և իր խմբակիցների կողմից նախապես հնչած վիրավորական արտահայտություններով հայտարարությունների մասին՝ որտեղ արհամարհանքով ու վարկաբեկիչ խոսքերով խոցեցին ոչ միայն ազատամարտիկների, այլ նաև Արցախի երիտասարդների ինքնասիրությունը:

«Իրականում, ոստիկանապետն այլընտարնք չուներ, բացի նրանց երթի առաջխաղացումը կասեցնելուց, որովհետև, ավելի տհաճ ու ծանր արդյուքներ կունենայինք»,- համոզված է փոխվարչապետը: Իրավական գնահատական տալուց փոխվարչապետը զերծ է մնում:

«Դրանով կզբաղվեն պատկան մարմինները: Իսկ ես ասեմ, որ դա անցած տարի դեկտեմբերին սկիզբ առած սադրանքի շարունակությունն էր: Ինչ մնում է հերոսի կամ ազատամարտիկի անունը շահարկելուն, ապա, կասեմ հետևյալը՝ եթե դու քո կյանքում հերոսություն ես արել, բայց այդ հերոսությունը մեկ անգամ է եղել և հետագայում չի շարունակվել, ուրեմն՝ այդ հերոսությունը պատահական է եղել: Պետք չէ ապրել այսօր և ուտել անցյալի հացը: Պատերազմի տարիներից այնքան անհայտ հերոսներ ունենք: Իսկ նրանց որտեղի՞ց գտնենք ու պատվենք: Կամ ո՞վ կարող է ասել, որ այսօր սահմանը պահող 18 տարեկան երիտասարդը հերոս չէ: Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ եթե հերոս է, ուրմեն ամեն ինչ իրեն թույլատրելի՞ է»,- ասում է նախկին հրամանատարը:

Տեսանյութեր

Լրահոս