10 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:57 12.02.2015 | Ինչո՞ւ Պերմյակովին չեն տանում Ավետիսյանների տուն՝ քննչական փորձարարության. ԳԱԼԱ

Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպից մեկ ամիս անց մեղադրյալ Վալերի Պերմյակովը չի տարվել Ավետիսյանների բնակարան՝ քննչական փորձարարության:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է, որ քննչական փորձարարություն տեղի չի ունեցել:

20:35 12.02.2015 | Մանրամասներ Աչաջուրում կատարված խուզարկությունից. Ս.Ղալթախչյանը ձերբակալվել է

Տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ, այդ թվում՝ Ս.Ղալթախչյանի՝ Աչաջուր գյուղում գտնվող տանը և դրա օժանդակ շինություններում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք՝ թվով 18 փամփուշտ:

20:03 12.02.2015 | Ծեծկռտուք Մալաթիայում

Փետրվարի 11-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծեծված և անգիտակից վիճակում» բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Հովհաննես Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, վիճակի չի եղել հաղորդում տալու:

19:37 12.02.2015 | Պարգև Օհանյան. «Հեղափոխական կոչեր են արվում, եկեղեցու մեջ թռուցիկներ, CD-ներ են բաժանվում… Լավ չէ, ճիշտ չէ, բարին չէ»

«Այսօր մեր եկեղեցիներում պատարագ էր՝ նվիրված Ավարայրի ճակատամարտում նահատակված «Վարդանանց». փա՜ռք Աստծո՝ առանց… քաղաքական խաղերի (ուզում էի ասել՝ «ռեժիմի»)… Ինչպես այսօր, այդպես էլ ապրիլի 23-24-ին բոլորս պետք է աղոթենք հանուն Աստծո, հանուն Հայրենիքի նահատակվածների հոգու հանգստության համար, խնդրենք նրանց բարեխոսությունը Հիսուսին՝ Հայրենիքի և մեր հոգու փրկության համար… Փոխարենը հեղափոխական կոչեր են արվում, եկեղեցու մեջ թռուցիկներ, CD-ներ են բաժանվում… Լավ չէ, ճիշտ չէ, բարին չէ. մեր պապերի ապրած ողբերգությունը, զոհաբերությունը, ինչպես Քրիստոս՝ հանուն մեզ, մարդկանց ներկայիս նեղություններն ու դժգոհությունները չի կարելի օգտագործել քաղաքական դիվիդենտներ հավաքելու, և ամեն գնով՝ «նպատակը արդարացնում է միջոցը» սատանայական կարգախոսով, իշխանության տիրանալու համար. դա բարոյական չէ, Աստծուց չէ. չարից է…»:

19:10 12.02.2015 | «Քարհատ մեքենա»-ն դադարեցնում է իր գործունեությունը

«Քարհատ մեքենա» ՓԲԸ-ն դադարեցրել է աշխատանքը: Խնդիրը ժամանակավոր է: Այսպես վստահեցրել է ընկերության տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը: Ըստ նրա, իրենք աշխատում են արտերկրից ստացվող պատվերներով:

19:03 12.02.2015 | Զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան գործով ձերբակալվել է ավագ լեյտենանտ

Մարտական հերթապահության ժամանակ զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։ Վերջինս կասկածվում է մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

19:01 12.02.2015 | Ուսանողները ներքաղաքային ուղևորատար տրանսպորտից օգտվելու են զեղչով

Պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի ուսանողներին` ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով արտոնյալ երթևեկության համար:

18:50 12.02.2015 | Կալանավորը հայտնել է, որ իրեն անհիմն մեղադրում են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, իսկ իրական հանցագործին զերծ պահում քրեական պատասխանատվությունից

2013 թվականի հոկտեմբերի 13-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել անչափահաս Դավիթ Հ.-ն, ով ավելի ուշ գիտակցության չգալով մահացել է:

18:43 12.02.2015 | Արտակ Խաչատրյանը նոր մանրամասներ է ներկայացնում. 7or.am

Նարեկը կապ չունի դրա հետ։ Շատ քաջատեղյակ չեմ, բայց գիտեմ, որ դա մի տեսագրություն է, որտեղ հստակ ֆիքսվում է, որ տվյալ մեքենան մեր բակից սկսած՝ հետևել է մեզ։ Հստակ ֆիքսված են այդ մեքենան և դրա պետհամարանիշները։ Մենք նույնիսկ կասկած չենք ունեցել, չենք նկատել, բայց զուտ պատահականորեն, երևի Աստծո կամոք, այդ տեսագրությունը կա։ Այդ հանցագործներն իրենք էլ չէին կարող հաշվարկել դա։ Դա եղել է իրենց հաշվարկից դուրս։

18:38 12.02.2015 | Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց շոկոլադե սալիկներ

Փետրվարի 10-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մաշտոցի 40ա/1 հասցեում գործող «ԵՎԱ և ՍՅՈՒԶԻ» ՍՊԸ-ին պատկանող «Շիրակ» խանութում վաճառվում են «Կիթ-Կաթ» ժամկետանց շոկոլադե սալիկներ:

17:50 12.02.2015 | Հիմնադիր խորհրդարան. «Բերձորյան ահաբեկչության մասնակիցների թվում եղել են մեծ թվով քրեական աշխարհի ներկայացուցիչներ»

Որոշ քրեականների, այդ թվում՝ մարդասպանության համար մեկ դատապարտվածի, հանել են Շուշիի բանտից, այնուհետև նորից բանտ են տարել: Բերձորյան ջարդին մասնակցելու դիմաց այդ դատապարտյալներին համաներում են խոստացել»:

17:48 12.02.2015 | Գորիսի, Մեղրու և Տավուշի տարածաշրջաններում խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանում, տեփանավանում, Արթիկում, Գավառում, Նոյեմբերյանում, Ջերմուկում, Գորիսում, Մեղրիում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն:

17:30 12.02.2015 | Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին գողացողը մեկ այլ գողություն էլ է հեղինակել

Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում՝ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրու գողությունն օրերս բացահայտվել է և գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արտակ Ա.-ն:

17:10 12.02.2015 | Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Փետրվարի 13-16-ին արևելյան շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

16:30 12.02.2015 | «Մինչև դանակը ոսկորին չհասնի, հիվանդը բժշկի չի դիմի»

Փետրվարի 11-ը միջազգային օրացույցում նշված է որպես Հիվանդի համաշխարհային օր: Այդ որոշումը սոցիալական քայլ է՝ ուղղված հիվանդի կարգավիճակում հայտնված մարդկանց աջակցելուն:

16:20 12.02.2015 | ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը միակն է Հայաստանում, որ ունեցավ կոնֆոկալ մանրադիտակ

Մանրադիտակի միջոցով պարզաբանվում են նեյրոֆիզիոլոգիական եւ հյուսվածքաբանական կառուցվածքների խնդիրները: Այն պատկերում է սուպրամոլեկուլիար մակարդակի կառուցվածքային եւ մակերեւութային կենսաբանության ոլորտի խնդիրները: ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը մանրադիտակը ձեռք է բերել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի «Գիտական սարքավորման արդիականացման մրցութային ծրագրի» դրամաշնորհի միջոցներով:

16:12 12.02.2015 | Սամվել Բալասանյանը ռուսներին հանրակացարան չի՞ նվիրել

Գյումրիում արդեն մի քանի օր է` համառորեն լուրեր են շրջանառվում, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերջերս տեքստիլագործների հանրակացարաններից մեկը նվիրել է 102-րդ ռազմաբազային կամ Գյումրիում գործող ռուսական հյուպատոսարանին: Երեկ «Ասպարեզի» հետ զրույցում շրջանառվող այս լուրերը կտրականապես հերքեց քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանն ու ավելացրեց. «Մենք ոչ մի բան էլ չենք տվել ռուսներին: Տեքստիլագործների 2 հանրակացարաններն էլ ունեն սեփականատեր»:

15:44 12.02.2015 | Տիգրան Բալայան. Համանախագահները Հայաստան կայցելեն փետրվարի 17-ին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ում գրել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն փետրվարի 17-ին: Նրա փոխանցմամբ՝ համանախագաները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

15:35 12.02.2015 | ԵՏՄ ապրանքները ՀՀ ներմուծելիս կրկնակի մաքսային ձևակերպում չի իրականացվում

ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված` փոփոխություններ են կատարվել նաև ներմուծման դրույքաչափերում. որոշ խումբ ապրանքների համար նվազեցվել կամ նույնիսկ զրոյացվել են դրույքաչափերը, իսկ որոշ ապրանքերի դեպքում` բարձրացվել, սակայն Հայաստանի կառավարության ջանքերով 776 ապրանքների դրույքաչափեր մնացել են անփոփոխ. դրանք կհավասարվեն մաքսային միության դրույքաչափերին` սկսած 2022 թվականից։

15:30 12.02.2015 | ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի հաղթողները հայտնի են (ցանկ)

Փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում ընտրվել են այն ՀԿ-ները, որոնց կհատկացվի դրամաշնորհ։

15:26 12.02.2015 | ԱԱԾ. Անդրազգային հանցավոր խմբավորում է բացահայտվել

ՀՀ Ազգային անվտանգության Ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ՀՀ տարածքով տարանցիկ անօրինական շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորում:

15:13 12.02.2015 | Հիմնադիր խորհրդարան. Պավլիկ Մանուկյանին հարվածներ հասցնողների թվում է եղել «Ցավ» մականունով Սամվել Աբրահամյանը

Սամվել Աբրահամյանը հայտնի է որպես Արցախյան ազատամարտի ժամանակ Մոնթե Մելքոնյանի դեմ խմբավորման անդամ, ինչպես նաև որպես Տիգրան Նաղդալյանի սպանության և Մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից:

15:01 12.02.2015 | Մանրամասներ Տիգրան Սիմոնյանի և նրա մահվան հանգամանքների վերաբերյալ

Զինկոմիսարիատի աշխատակցի հայտնած տեղեկատվության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել մարտական դիրքերում, երբ Տիգրանը և իր ծառայակիցը, լսելով շան հաչոցներ, դուրս են եկել ստուգելու իրավիճակը: Վազելով հակառակ ուղղություններով և մի կետում դուրս գալով միմյանց դիմաց՝ Տիգրանի ծառայակիցը արձակել է կրակոց, որը դիպել է Տիգրանին՝ նրան պատճառելով մահացու վիրավորում:

14:29 12.02.2015 | Հայտարարություն. ՀՀ ոստիկանությունը խմբին վարկաբեկելու համար ջանք չի խնայում

Խմբին անհասկանալի է թէ ինչ ծառայողական գործառույթների հիման վրա է պարզվել և ինչպես որոշվեց անցկացնել ծառայողական գործառույթուն կամ տեղեկությունհավաքել Արտուր Հարությունյանի վերաբերյալ, ինչպես նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:

14:20 12.02.2015 | «Մեզ զակատ են արել ու ասում են՝ դե ապրե՛ք». armlur.am

Ռուսաստանից արտաքսված հայ միգրանտներն այսօր էլ Կառավարության շենքի բակում էին:

14:03 12.02.2015 | Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

13:01 12.02.2015 | Ջուր հավաքեք. ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 18.00-ից մինչև փետրվարի 13-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Իսակովի պող. 1-11 համարների, Աթենքի փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու և պուրակի ջրամատակարարումը:

12:56 12.02.2015 | Ինչպես են զինվորները կանխում թշնամու ակտիվությունը շփման գծում. «Կրակել եմ դօտի վրա, պայթացրել եմ»

Զինվորը պատմում է, թե ինչպես է խոցել հակառակորդի ամրաշինական կառույցներից մեկը: «Կրակել եմ դոդի վրա և պայթացրել դօտը»:

12:39 12.02.2015 | Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ձնահոսքի վտանգ կա

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 12-ի դրությամբ Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

12:27 12.02.2015 | Գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ երիտասարդների վիճաբանության և ծեծկռտուքի պատճառ. «Փաստինֆո»

Պարզվում է, որ առևանգման և ծեծի պատճառը աղջիկ է եղել, և վերջինիս անհանգստացնելու հարցի շուրջ էլ «տղայական պարզաբանումները» հանգեցրել են Ռայմոնդին ծեծելու և մարմնական վնասվածքներ պատճառելու:

  • Page 1123 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1118
  • 1119
  • 1120
  • 1121
  • 1122
  • 1123
  • 1124
  • 1125
  • 1126
  • 1127
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Հանձնված տոն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը