«500 հայեր Ջավախքում Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներ են գրել». «ՀԺ»
Վրաստանի մի քանի հայկական կազմակերպություններ էլ հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ և 2 կոնկրետ հարց բարձրացրել՝ անձնագրերի ու լեզվի։ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը երեկ «Հայկական ժամանակ» թերթի լրագրողի հետ զրույցում ասել է, որ Զավախքում քաոսային վիճակ է։
Անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից Վրաստանում կիրառվում է միգրացիոն նոր օրենսդրություն, որի հետևանքով Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու համար ՌԴ կամ ՀՀ անձնագրեր են ստացել, մեխանիկորեն զրկվում կամ էլ կամավոր հրաժարվում են Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ Վրաստանում երկքաղաքացիության չկա։
Իսկ Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում ջավախահայերը, 90 օրից ավելի Վրաստանի տարածքում ապրելու համար պետք է վիզա ունենան և իրենց սեփական տներում ապրելու համար 3 ամիսը մեկ նորից ու նորից երկարացնեն ժամկետային այդ վիզաները։ Վիզային ռեժիմը խախտելու և անգամ մի քանի ժամով ավել իրենց սեփական տներում առանց վիզայի մնալու դեպքում ջավախահայերը տուգանվում են 180 լարիի չափով։ Վրաստանի իշխանությունները՝ վարչապետի և խորհրդարանի նախագահի մակարդակով, ՀՀ վարչապետին և Աժ նախագահին խոստացել էին խնդիրը լուծել 2015–ի առաջին եռամսյակում։ Քաոսային իրավիճակը, սակայն, շարունակվում և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկո յանը երեկ պատմել է, թե ինչ է այս օրերին կատարվում Զավախքամ։
– Պարոն Մկոյան, դեկտեմբերին ասել էիք. որ հանդիպել եք Վրաստանի արդարադատության նախարարի հետ, ով Վրաստանի քաղաքացիությունից զրկված ջավախահայհրի ցուցակներն էր ուզել խոստանալով վերականգնել նրանց քաղաքացիությանը, իսկ մյուսներին չզրկել քաղաքացիությունից։ Այս ընթացքում քանի մարդու խնդիր է լուծվել։
– Ես 400-ից ավելի անձանց ցուցակ տվել եմ իրեն, որից 150-ի հարցն ինքն արդեն լուծել է, և 39 հոգու ցուցակ նա է ինձ տվել, որոնց տվյալները վրացական բազաներում չեն գտել։ Ես հասկացա, որ նրանք բոլորը ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախքցիներ են, Հայաստանում են ապրել մի փոքր, հետո ամուսնացել, հետ են եկել Ջավախք ու հիմա միայն հայկական անձնագիր ունեն, այդ պատճառով էլ նրանց տվյալները վրացական բազայում չեն գտել։ Նախարարը խոստացավ 39–ին էլ օգնել։ Իսկ եթե չստանան այդ անձնագրերը, նրանց 3 ամիս հետո էլի դուրս կհանեն երկրից։
Մի բան ինձ դուր չեկավ, ինքն իմ առաջ փաստ դրեց՝ 500 ջավախքցի երեկ իրենց ձեռքով դիմում են գրել, որ չեն ուզում լինել Վրաստանի քաղաքացի։ Ասաց՝ սա ո՞նց հասկանանք, մենք նրանց չենք ստիպել, մենք նրանց անձնագրերը չենք վերցնում։ Ես բացատրեցի, որ այս մարդիկ ուղղակի վախենում են երևի, որ հետո կարող է պրոբլեմներ լինեն։ Հետո օրինակներ բերեցի, որ տարեկան մոտ 30-40 հազար հոգի Ջավախքից գնում է արտագնա աշխատանքի, ու այդ մարդիկ այնտեղ փող են աշխատում, յուրաքանչյուրը մինիմում 6-7 հազար դոլար, այսինքն 300-400 միլիոն փող է մտնում Վրաստան։
Ես 16, 17 տարի է պատգամավոր եմ, գիտեմ։ Բա եթե այդ մարդիկ չգնան, ի՞նչ կլինի։ Հարցը մինչև վերջ պիտի լուծենք, վերջացնենք, որովհետև իսկապես՝ ժողովուրդը չգիտի ինչ անի։ Ոնց որ քաոս լինի։ Պետք է այս հրաբուխը խաղաղեցնենք։ Այդ 500-ը, որ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում են գրել, կանգնեցրել ենք պրոցեսը, որ չգնան։ Հիմա ես պիտի հանդիպեմ նրանց հետ, ճշտեմ ինչո՞ւ են գրել, ով է վախեցրել։
– Բայց հնարավոր կլինի՞ հարցը կարճ ժամկետում լուծել, ի վերջո, բարձր մակարդակով խոստում է եղեյ, իսկ մինչ խոստումը կկատարվի. Ջավախքը հայաթավում է։
– Հավատացեք, Վրաստանի պետությունը խատ լուրջ այդ հարցով մտածում է, շատ ակտիվ ուզում է հարցը լուծի։ Արդարադատության նախարարի հետ երեկվա հանդիպումն ինձ ընդհանրապես վստահեցրեց, որ ամեն ինչ անում են։ Ես վարչապետին էլ եմ բացատրել խնդիրը։ Մի դեպք էլ ձեզ ասեմ։
Ախալքալաքի Դիլիսկա գյուղը շատ մեծ գյուղ է, տեղի հայերը հայտարարել են մեր 2-րդ անձնագրերը հանձնում ենք, հիմա մեզ աշխատանք տվեք։ Իսկ աշխատանք տալն այսօր շատ դժվար է։ Մարդիկ հիմա ամեն ինչ անում են, որ ոչ թե Ջավախքից փախնեն, այլ որ իրենց ընտանիքները կարողանան պահել։ Բոլորը Ռուսաստանում բարեկամներ ունեն, գործ են անում, գնում, 6 ամիս աշխատում, գալիս են իրենց տուն։ Մեծ մասամբ սա է խնդիրը, մենք ի՞նչ կարող ենք անել։