Գուրգեն Արսենյանը «խոր ըմբռնումով» է վերաբերվում ԲՀԿ առաջնորդի՝ ԱԺ նիստերից բացակայություններին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպե՞ս եք մոտենում նախագահական հավակնություններ ունեցող, արդարության և ժողովրդի հոգսերի համար պայքարի ելած ԲՀԿ առաջնորդի` ԱԺ նիստերին երբեք չմասնակցելու, իր բուն աշխատանքը չկատարելու հանգամանքին»,- հարցրինք ԲՀԿ ֆրակցիայի ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանին:

«Խոր ըմբռնումով»,- ասաց նա: Իսկ ինչո՞ւ եք ձեր ֆրակցիայի այսքան փոքր սենյակում Ծառուկյանի նկարը երկու օրինակից դրել, մեկը` պատին, «մույսը»՝ պահարանին: ՀՀԿ-ում, օրինակ, Սերժ Սարգսյանի նկարները մեկ օրինակից են. ուզում եք նրա նկարով լրացնե՞լ բացակայությունների «անմխիթար» ցանկը, թե՞ ինչքան շատ` էնքան լավ: «Հա, երրորդն էլ ենք դնելու, էդպես էլ իմացեք»,- Արսենյանին կանխեց ԲՀԿ-ական Արմեն Ավետիսյանը»:

Կարդացեք` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս