10 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:50 25.02.2015 | Քրեական գործեր Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրենի և քաղաքապետի նկատմամբ

Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Վազգեն Մարգարյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն, հայտնել, որ 2003-2013թթ. Իջեւանի նախկին հիվանդանոցի տարածքում գտնվող ավտոտնակների(այն սեփականության իրավունքով պատկանում է Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեն, Վազգեն Մարգարյանից առաջ բժշկական կենտրոնը ղեկավարած Հրաչյա Ներսիսյանի կնոջը)էլեկտրաէներգիայի ծախսի գումարները վճարվել են Իջեւանի ԲԿ-ի հաշվին:

20:30 25.02.2015 | Ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

19:57 25.02.2015 | Էդվարդ Նալբանդյանը՝ դիվերսանտներին Ադրբեջանին հանձնելու կոչերի մասին. «Ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել Ադրբեջանի պարագայում»

«Ադրբեջանում հայտնված քանի՞ հայազգի քաղաքացիական անձինք են ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ոճով տեսախցիկների առջև նվաստացվել, ապա՝ սպանվել։ Կամ այդ ի՞նչ մարդասիրությամբ էին առաջնորդվում Բաքվում, երբ մերժում էին միջազգային կառույցների, ներառյալ՝ Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի, եռանախագահների կոչերը` պայմանններ ստեղծել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների տարհանման համար»։

19:32 25.02.2015 | Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները փորձաքննություններին մասնակցելու հնարավորություն կունենան

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։

19:10 25.02.2015 | Մեկ միլիոն՝ հորաքրոջ բանկային քարտից

Մեկ միլիոն՝ հորաքրոջ բանկային քարտից:

18:49 25.02.2015 | Լոս Անջելեսը չեղյալ համարեց 845 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը Թուրքիայի վարձու լոբբիստական ընկերության հետ

Անցյալ տարի օգոստոսին իմ գրած խմբագրականում նախազգուշացրել էի, որ ամերիկահայ համայնքը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ կբոյկոտեն «Անհեսեր բուշ», «Բոինգ», «Շևրոն», «Ինթըրփրայս ռենթ է քար», «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օքլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս» ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները, եթե նրանք չեղյալ չհամարեն իրենց պայմանագրերը Թուրքիայի տխրահռչակ լոբբիստական վարձու ընկերություններից մեկի՝ «Գեբարդ գրուպի» հետ:

18:30 25.02.2015 | Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Փետրվարի 26-28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

17:50 25.02.2015 | Ռիչարդ Միլսը գնացել է Ոստիկանություն

Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

17:47 25.02.2015 | Արթուր Չիլինգարովը Գյումրիում է

Նա նշել է, թե Գյումրի է եկել՝ ցավակցելու հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության հետևանքով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան կապակցությամբ:

17:35 25.02.2015 | Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության սերժանտին պատանդ վերցնելու և նրանից զենք հափշտակալու համար

Բանակցությունների ընթացքում տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է, և ոստիկանության աշխատակիցներն արդեն իսկ շրջապատում են՝ պատանդ վերցրած ոստիկանին թողնելով պահակետում՝ Իսպիրյանը դիմել է փախուստի։ Բացատրական աշխատանքների արդյունքում՝ ժամեր անց նա հանձնել է հափշտակած հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:

17:30 25.02.2015 | Մարտի 1-ից կգործի ուսանողների ուղևարձերի պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը

Յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված ուսումնական օրերի ընդհանուր թվին համապատասխան, ուսանողները կվճարեն սահմանված ուղևորավարձի 70 տոկոսը՝ ձեռքբերելով պետական ֆինանսական աջակցությամբ տրամադրվող համապատասխան քանակի կտրոններ, որոնք կտրամադրվեն ամսվա կտրվածքով՝ հաշվի առնելով տվյալ ամսվա ուսումնական օրերի քանակը:

17:27 25.02.2015 | Փաստաբանները կարող են փորձաքննություն պատվիրել արտադատական կարգով

«Վերջին շրջանում արդիական է դարձել հատուկ մասնագետների միջոցով ճշմարտությունը վեր հանելը և փաստաբաններիս համար դա շատ կարևոր գործիք է»,- նշել է Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով Փորձաքննությունների ազգային բյուրոն տրամադրված է իրենց հնարավորությունները ի նպաստ դնել փաստաբաններին: Այսինքն փաստաբաններն էլ կկարողանան արտադատական կարգով փորձաքննությունների համար դիմել և ստանալ հետազոտությունների արդյունքներ, որը կհեշտացնի փաստաբանների աշխատանքը:

17:18 25.02.2015 | Բացառիկ տեսանյութեր՝ ինչպես է Ժողինստիտուտի 19-ամյա ուսանողը Toyօta Land Cruiser Prado-ով վրաերթի ենթարկում առաքիչին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ փետրվարի 24-ին, Երևանում 19-ամյա Տիգրան Ավագյանի կողմից Toyօta Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 57-ամյա Սուրեն Բաղեյանի վրաերթից:

17:10 25.02.2015 | Քաղաքացին փորձել էր անցնել սահմանը

Փետրվարի 24-ին, ժամը 10.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ն:

16:46 25.02.2015 | Պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացը

«Տնտեսվարողները, նախկինում սահմանված 10-օրյա ժամկետում վճարվելիք մաքսային վճարներն այժմ վճարում են հարկային մարմիններին` ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն, տնտեսվարողը համապատասխան անուղղակի հարկերի վճարումը կարող է կատարել ապրանքների վաճառքից հետո, բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների, որոնց համար ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է մաքսային մարմիններին»,- նշել է Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան ղեկավարը:

16:44 25.02.2015 | Պայթյունավտանգ իրավիճակ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով արդեն մի քանի օր է ՀՀ արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

16:22 25.02.2015 | Երևանում կին մերսողները նաև սեռական ծառայություն են մատուցել. «Փաստինֆո»

Սրահի տնօրեն Արտյոմը, մեծ գումարներ աշխատելու խոստումով, առաջարկել է նրանց, բացի մերսումից, հաճախորդներին նաև սեռական բնույթի ծառայություններ մատուցել՝ գումարի կեսն իրեն տալու պայմանով: Ստանալով Մ.Խաչատրյանի և Դ.Ղազարյանի համաձայնությունը` տնօրենը նրանց այսպիսով ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ:

15:56 25.02.2015 | Մահվան ելքով վրաերթ Երևանի Աբովյան փողոցում

Փետրվարի 24-ին, ժամը 11.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուրեն Բաղեյանին, որից հետո բախվել է մայթեզրի մոտ կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:

15:19 25.02.2015 | Արտակարգ դեպք. Հրշեջ-փրկարարները ձնաբքի պայմաններում օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին և հղի կնոջը

ՏԿԱԻՆ-ի հրշեջ-փրկարարները շարունակում են ուժեղացված ռեժիմով աշխատանքը Հայաստանի բոլոր մարզերում: Օրերս Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունից տեղեկատվություն փոխանցվեց, որ Միրաք գյուղի բնակիչ Խաթուն Մամոյանի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր:

14:43 25.02.2015 | Կոկայինի ներկրումը ՀՀ ակտիվացել է. «Փաստինֆո»

Փետրվարի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցներն, օրինակ, կոկայինի բավական խոշոր քանակ են հայտնաբերել Արգենտինայի Հանրապետության քաղաքացի Ալեխանդրո Ջոել Տորեսի մոտ:

14:13 25.02.2015 | Նոր զարգացումներ «Մարտի 1»-ի գործի քննությունում. «Ազատություն»

2008 թվականի «Մարտի 1»-ի զոհերի գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Վերջին օրերին տուժողի իրավահաջորդները ծանուցագրեր են ստանում և հրավիրվոմ Հատուկ քննչական ծառայություն։ Ինչպես դեռևս անցած տարվա նոյեմբերին խոստացել էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, զոհվածների գործերը քննվում են առանձին վարույթներով՝ նոր քննիչների կողմից։

14:13 25.02.2015 | Մանրամասներ՝ Կիևյան կամրջի տակ մահացած հայտնաբերված 20-ամյա տղայի մասին. news.am

Երեւանի Կիեւյան կամրջի տակ փետրվարի 23-ին մահացած հայտնաբերված 20-ամյա Վրույրը Վայոց ձորի Քարագլուխ գյուղից էր, սովորում էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

13:28 25.02.2015 | Մանվել Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին մականունով դիմելու մասին. «Երբ փորձել ա ազատամարտիկներին խառնի, կիսի, էն վախտ երկու բան էլ էն յան եմ ասել»

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ասել է,թ ե ՀՀ ներքաղաքական իրավիճակը մեր երկրում չի կարող սրվել, քանի որ բոլորը ենթարկվել ու շարունակելու են ծառայել օրվա իշխանությանը:

13:20 25.02.2015 | «Ուսանողների մոտ փոխվում է սովորելու նկատմամբ վերաբերմունքը և մոտիվացիան». Արմեն Աշոտյան

«Կան բազմաթիվ ուսանողներ, ովքեր զուգահեռ նաև աշխատում են, և ուսանողական սոցիալական խնդիրները, իհարկե, նույնպես մեր կրթական քաղաքականության մի մասն են: Վերջին տարվա ընթացքում բավականին լուրջ ծրագրեր են նախաձեռնվել անապահով ուսանողների համար՝ կրթության մատչելիության ապահովության ուղղությամբ»,- նշել է Արմեն Աշոտյանը:

13:08 25.02.2015 | ԲՀԿ-ն կղեկավարի Քիմ Քարդաշյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջիկը. «Ա1+»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին՝ ո՞վ կղեկավարի ԲՀԿ-ն, ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը հումորով է պատասխանել. «Քիմ Քարդաշյանը»։

13:00 25.02.2015 | Էդուարդ Շարմազանովն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում եզդիական համայնքի անդամներ Համլետ Սմոյանին, Բորիս Թամոյանին, Ռուստամ Բաքոյանին, Սաշիկ Սուլթանյանին եւ Մամե Ամիրյանին:

12:59 25.02.2015 | Կոռուպցիայի հոտ է գալիս. Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում պարգևատրված ուսուցիչների ցուցակը կասկածելի է

Մոնթե Մելքոնյանի անվան թ. 11 դպրոցի կառավարման խորհրդի 2014թ. փետրվարին և մարտին կայացրած որոշումներով գերազանց աշխատանքի համար պարգևատրվել են համապատասխանաբար 45 և 20 մանկավարժական աշխատողներ, երկու ցուցակներն էլ ներկայացվել են: Երևույթը խրախուսելի կլիներ, եթե վստահ լինեինք, որ պարգևատրումը եղել է ըստ արժանվույն և հասցեական:

12:43 25.02.2015 | Վարչապետն ընդունել է Արմեն Երիցյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:

12:40 25.02.2015 | ՎՏԲ-Հայաստանի բանկի պղնձաձույլի արձանը «բռնության» է ենթարկվել

Համացանցում է հայտնվել, թե ինչպես են երկու երիտասարդներ ՎՏԲ-Հայաստանի բանկի պղնձաձույլի արձանը «բռնության» ենթարկում ու տապալում գետնին:

12:28 25.02.2015 | Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման» ընթացակարգը հաստատելու վերաբերյալ:

  • Page 1102 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1097
  • 1098
  • 1099
  • 1100
  • 1101
  • 1102
  • 1103
  • 1104
  • 1105
  • 1106
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Հանձնված տոն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը