Կոկայինի ներկրումը ՀՀ ակտիվացել է. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է. Վերջին շրջանում օտարերկրացիներն սկսել են առավել հաճախ կոկային ներմուծել Հայաստան:
Փետրվարի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցներն, օրինակ, կոկայինի բավական խոշոր քանակ են հայտնաբերել Արգենտինայի Հանրապետության քաղաքացի Ալեխանդրո Ջոել Տորեսի մոտ:
2.600 գր կոկայինը նա Հայաստան է բերել Սան-Պաուլո-Աբու-Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռով` ճամպրուկներում պատրաստված հատուկ գաղտնարանում թաքցրած:
Իսկ Բուլղարիայի Հանրապետության քաղաքացիներ Ղարիբ Մալեկի Աբասը և Ալի-Շահեր Հասան Աբգարը, հակառակը` փորձել են 4.847.49 գր կոկայինը Հայայստանից դուրս տանել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: