18 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:08 24.02.2015 | «Մենք հերթական անգամ գործ ունենք երկակի ստանդարտների քաղաքականության հետ»

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը դատապարտում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության կոչերը՝ ուղղված Արցախի իշխանություններին՝ ադրբեջանցի հանցագործ դիվերսանտներին Բաքվին հանձնելու հետ կապված: ՍԴՀԿ-ն կարծում է, որ մենք հերթական անգամ գործ ունենք երկակի ստանդարտների քաղաքականության հետ:

20:06 24.02.2015 | Նաիրա Կարապետյան. «Իրականը և ոչ իրականը ԵԽԽՎ-ում»

Հայտարարությանս անհրաժեշտությունը, թերևս, չէր լինի, եթե 2 օր շարունակ իբրև կառավարման ճգնաժամի ցայտուն օրինակ անհեթեթորեն և բացարձակ անհիմն չշահարկվեր, այսպես կոչված, «աննախադեպ իրադարձությունը», այն է՝ առաջին անգամ 1991 թվականից ի վեր մենք ունենք միջազգային փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը ամրագրվում է իբրև Ադրբեջանի տարածք: Խոսքն, իհարկե ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված զեկույցի նախագծի վերնագրի մասին է: Ոմանց կարծիքով, պոպուլիստական այս արտահայտությունները հրամցնելը ժողովրդին իբրև բացարձակ ճշմարտություն երևի թե կավելացնի վարկանիշը և կշիռ կհաղորդի այն անկշիռ մեղադրանքներին, որ երկու օր է հնչում են:

20:01 24.02.2015 | Վարչապետին է ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

19:30 24.02.2015 | Տեղացած ձյունը դրական ազդեցություն է ունեցել հողագործության համար

«Մինչ ձյան տեղալը, օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ծառերի վաղաժամկետ վեգետացիայի նախանշաններ կային, ինչը ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում ծաղիկների ցրտահարման, և հետևաբար բերքի կորուստի պատճառ կարող էր հանդիսանալ»:

19:10 24.02.2015 | Վիճաբանություն և դանակահարություն Այգեշատում. հայտարարվել է հետախուզում

Վիճաբանություն և դանակահարություն Այգեշատում. հայտարարվել է հետախուզում:

19:05 24.02.2015 | Արտակ Զաքարյանի կոչը. «Մի տրվեք կեղծ տեղեկատվություններին ու շինծու միջոցառումներին»

Ադրբեջանական ծախսատար քարոզչամեքենան աշխարհի տարբեր կողմերում շարունակում է կեղծարարության իր շքերթը, որն այս օրերին նվիրվում է այսպես կոչված Խոջալուի, իսկ իրականում Աղդամի իրադարձություններին: Ինչ էր տեղի ունեցել: 1992 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Ադրբեջանի կողմից որպես «Խոջալուի կոտորած» ներկայացվող Աղդամի իրադարձությունները, որոնց ժամանակ ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում:

18:50 24.02.2015 | Եղանակը՝ հանրապետությունում. սպասվում են տեղումներ

Փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

18:30 24.02.2015 | Կեղծել են ՃԵԿ-ի խախտման արձանագրությունը, քաղաքացին հանիրավի տուգանվել է

Քաղաքացի Հովհաննես Չ.-ն ՀՀ ոստիկանություն դիմում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից ստացել է կատարողական վարույթ հարուցելու և իր գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշում:

18:26 24.02.2015 | Ռուբեն Հակոբյանը գաղտնիքը բացեց. «Եռյակը պայմանավորվել էր միասին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ». «Ա1+»

«Մենք պայմանավորվածություն ունեինք, որ եթե Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պետք է լինի, որտեղ պետք է քննարկվեն այս գործընթացները, քաղաքական գործընթացները, որոնք ծավալվում են երեք քաղաքական ուժերի ղեկավարությամբ, անպայման այդ հանդիպմանը պետք է մասնակցեն երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,- ասում է նա։

18:10 24.02.2015 | Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների հաջորդականությունը փոխվելու է:

18:07 24.02.2015 | Էդուարդ Շարմազանով. «Մենք պետք է համախմբվենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում»

Դեռեւս 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթաց, որն անշուշտ կարող էր նպաստել կայունության ամրապնդմանը մեր տարածաշրջանում: Հայաստանի Հանրապետությունը, ունենալով նախապայմաններ առաջադրելու բարոյական իրավունք, այնուհանդերձ, չգնացինք այդ քայլին՝ քաջ գիտակցելով, որ նախապայմանները ժողովրդավարության եւ երկխոսության լեզուն չեն: Սակայն Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը տարիներ շարունակ սկսեց մի կողմից թոզ փչել միջազգային հանրության աչքերին, իսկ մյուս կողմից նախապայմաններ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը:

17:56 24.02.2015 | «Կարտոֆիլն էլ աղջկա պես է` առաջին ուզողին տվեք». Սերգո Կարապետյան

Նախարարը հատկապես կարևորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի CARMAC շրջանակում մարզում արձանագրված արդյունքները: Մասնավորապես 16 համայնքներում հիմնվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց գործունեությունը բարելա­վելու, դրանց կարողությունները հզորացնելու համար կոոպերատիվներին տրամադրվել է տարբեր բնույթի աջակցություն, այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկա` թվով 27 անիվավոր տրակտորներ:

17:53 24.02.2015 | Ինչպես միացնել Սորբոնն ավարտող Արմենին, Պսկովում գյումթերքներ իրացնող Հայկին, լոլիկի համն ու հոտը հրաշալիորեն ստացող վարպետ Գեղամին ու…

Հայաստանում բաց հասարակություն է ստեղծված. յուրաքանչյուր ոք որտեղ ինչ կուզի կասի, ցանկացած միտք առաջ կտանի և քննարկումների մեջ կմտի: Սա իսկապես արժեք ու նվաճում է, որը մենք պետք է կարողանանք պահպանել: Այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Բայց արդյոք այս հնարավորությունը մենք լիարժե՞ք ենք օգտագործում: Իմ կարծիքով, ո′չ:

17:12 24.02.2015 | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում բացվեց դիվերսիոն խմբի կողմից զոհված Ազատ Ասոյանի անվան լսարանը

Ազատ Արթուրի Ասոյանը (1994 թ.) ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման 1-ին կուրսի ուսանող էր: Նա զոհվել է 2014 թ-ի հուլիսի 31-ին մարտական դիրքերի մատույցներին մոտեցած հակառակորդի հատուկ նշանակության դիվերսիոն խմբի անդամների հետ ձեռնամարտի արդյունքում:

17:10 24.02.2015 | 78 վարորդ՝ անսթափ, 68-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի. Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը

78 վարորդ՝ անսթափ, 68-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի. Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը:

16:45 24.02.2015 | Արմավիրի մարզի անչափահաս բնակչի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի անչափահաս բնակչի մահվան դեպքի առթիվ։

16:28 24.02.2015 | Նա զոհվեց այն օրը, երբ որդին լույս աշխարհ եկավ

«Նա իր զինվորական կյանքից ոչինչ չէր պատմում, երբ հարցնում էի, պատասխանում էր՝ կնոջ գործ չէ: Պատերազմ է, բոլորս էլ զինվոր ենք: Նա շատ էր կապված Արմենի հետ, ասում էր՝ որտեղ Արմենը, այնտեղ էլ՝ ես, ես նրա ստվերն եմ… Ավաղ, երկուսն էլ այսօր մեզ հետ չեն, իրար հետ են, հավիտյան իրար հետ…»

16:19 24.02.2015 | Ավազակային հարձակում Շենգավիթում. դանակի և զենքի սպառնալիքով պահանջել էին 10.000 դոլար

Ավազակային հարձակում Շենգավիթում. դանակի և զենքի սպառնալիքով պահանջել էին 10.000 դոլար:

16:04 24.02.2015 | «Լենինականցին չոքող չէ իշխանության դեմ». Գյումրեցի տաքսիստները ոտքի են կանգնել. ԳԱԼԱ

«Մենք ի վիճակի չենք: Երեւանն ու մյուս քաղաքները համեմատել չի լինի: Իրենք դրեցին նույն ստանդարտ Երեւանի գինը: Մենք հրաժարվեցինք, չմուծեցինք: Անցավ քանի տարի, ժողովրդի վիճակը շա՞տ լավացավ, հա՞, որ որոշել են դնել մեզի էս ձեւի չոքցնել: Մենք չոքող չենք, մանավանդ լենինականցին չոքող չէ հեչ մի իշխանության դեմ: Լենինականցին քանի մը օր առաջ իրա չչոքելը ցույց տվեց, ու չենք էլ չոքի ու իշխանությանը չենք ենթարկվի»:

15:50 24.02.2015 | Քաղաքացին հանգստյան տուն իջնող ճանապարհին զենք-զինամթերք է թողել

Փետրվարի 21-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Մարտունու հանգստյան տուն իջնող ճանապարհին զենք-զինամթերք է

15:21 24.02.2015 | Սպասենք նոր ալեկոծումների

Իշխանություն-հանրություն հարաբերություններում ալեկոծումները սպասված երևույթ են: Դրանք անհանգստություն են առաջացնում, երբ հասնում են 9-րդ ալիքի աստիճանի, որպիսին գրանցվեց փետրվարյան օրերին. այս ալիքի ազդեցությունն ուղղակի կործանարար է, դրանից խուսափելը՝ պարտադրանք:

15:08 24.02.2015 | Արմեն Երիցյանը մեկնել է Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով փետրվարի 24-ին երկօրյա այցով Արցախ մեկնեց ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

14:55 24.02.2015 | Համաշխարհային բանկը կաջակցի ավագ դպրոցների հիմնանորգմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրագործվող կրթության զարգացման վարկային ծրագրի վերաբերյալ հարցեր:

14:53 24.02.2015 | Կառավարությունը ստեղծել է «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»

Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ հավանության համար նիստում քննարկման դնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, մեկ միասնական ակտի միջոցով վարչական մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև ծագող հարաբերությունների կանոնակարգմամբ և այլ հանգամանքներով:

14:43 24.02.2015 | Ինքնասպանությունից առաջ աշակերտն ընկերներին ասել է, թե անհետաձգելի գործեր ունի. armlur.am

Խանջյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արծրուն Խաչատրյանը հայտնել է, որ երեկ` ժամը 16:00-ին, 14-ամյա դպրոցականը պետք է գնար պարապմունքների, սակայն ընկերներին ասել է, թե ինքը չի գնում, անհետաձգելի գործեր ունի:

14:35 24.02.2015 | Փաստաբան Լիանա Բալյանը դժգոհ է

2014 թվականի նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ 44-ամյա Մանվել Վարդանյանը «Նուբարաշենի» հոգեբուժական հիվանդանոցից տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

14:27 24.02.2015 | Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կատարի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին:

14:15 24.02.2015 | Հազվադեպ հանդիպող հիվանդությամբ տառապող 13-ամյա Դավթին վիրահատություն է անհրաժեշտ Ֆրանսիայում

Դավիթ Ադամյանը 13 տարեկան է: 2013թ. հունիս ամսին երեխայի մոտ կտրուկ սկսվել են սուր ցավեր, քայլքի խախտում, դիզուրիա: Երեխան մի քանի օրվա ընթացքում դադարեց քայլել և չէր կարողանում նույնիսկ պարկել:

13:40 24.02.2015 | Բակո Սահակյանն ու Միքայել Հարությունյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:

12:59 24.02.2015 | ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը

ՀՀ գլխավոր դատախազը, 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 03.02.2015թ. միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

  • Page 1104 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1099
  • 1100
  • 1101
  • 1102
  • 1103
  • 1104
  • 1105
  • 1106
  • 1107
  • 1108
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը