«Քաղաքացիական պայմանագրի» անդամները չեն մասնակցելու մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արայիկ Հարությունյանը:
Գրպանահատը գործել էր աննկատ, բայց տաքսի նստելիս նրա խուճապահար պահվածքը կասկածելի թվաց ոստիկաններին:
Երեխաների հոգևոր դաստիարակության գործում ամենակարևորը օրինակ ծառայելն է: Առավոտյան արթնանալիս ասում ենք. «Բարի լույս, Հայաստան», երեխաներս էլ նույնն են ասում: Եկեղեցի ենք գնում, աղոթք անում. այդ բոլորը մեզնից են սովորում, մեզ են կրկնօրինակում, ինչպես մենք մեր ծնողներին: Եկեղեցու մոտով անցնելիս երեխաներս խաչակնքվում են և դա ձևական չի, որի համար շատ ուրախ եմ: Փառք Աստծո, իմ երեխաների մեջ կա մեծ հավատ առ Աստված:
ԲՀԿ քաղաքական խորհրդի համակարգող, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը մտադիր է հրաժարվել կուսակցական պաշտոններից:
Գյումրու տնակային շատ ավաններ, հատկապես քաղաքի ծայրամասերում գտնվողները, մեկուսացած են քաղաքից և կարծես վերածվել են առանձին համայնքների՝ համայնքի ներսում:
Հանցագործությունների թիրախ էին դարձել առանձնատները:
Գյումրիում մի ամբողջ ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նոր միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին:
Փետրվարի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում 1979 թ. ծնված Կարեն Ղ.-ն անհիմն վիճաբանել է 1957 թ. ծնված Արմեն Ս.-ի հետ, որի ժամանակ վիճաբանության վայր ժամանած Կարեն Ղ.-ի վարորդ, 1977 թ. ծնված Գեղամ Ղ.-ն:
Դատապարտելով ժողովրդավարական սկզբունքների ու արժեքների հետևողական պաշտպան, հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը՝ ցավակցում ենք նրա հարազատներին, ընկերներին և համախոհներին:
Փետրվարի 27-ին, ժամը 17.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 58 շենքի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի:
Միևնույն ժամանակ ՕԵԿ-ը հույս է հայտնում, որ ռուսական իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն և օրենքի ամբողջ խստությամբ կպատժեն այս անմարդկային հանցագործության պատասխանատուներին և կատարողներին:
Փետրվարի 24-ից մարտի 1-ը Բրյուսելում ընթանում է «Եվրպայի դեմոկրատ ուսանողներ» կառույցի «Թվային դարաշրջան» խորագրով ձմեռային համալսարանը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Օհանյանը ևս մասնակցում է այս հավաքին:
«Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ հիմնադիր նախագահ, գործարար Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործը կարող է տեղափոխվել ԱԱԾ վարույթ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ-իրաքյան հարաբերությունները վերջին շրջանում հաջողությամբ են զարգանում, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Վարչապետը կարևորել է «Իրաքյան ավիաուղիների»` դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթների կազմակերպման փաստը, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցության զարգացմանը, այդ թվում զբոսաշրջության բնագավառում:
700 գյուղական համայնքներում տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք ամսվա ավարտին կվճարեն ավելի քիչ՝ 5000 դրամ: Եռամսյակի և տարեկան տուրքի համար վճարվող գումարները ևս ավելի պակաս են. համապատասխանաբար՝ 13.500 և 45.000 դրամ:
Զրուցակիցները քննարկել են Քուվեյթի վարչապետի հրավերով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ առաջիկայում Քուվեյթ կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցեր:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան: Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ:
Կոնգրեսը միաժամանակ վստահություն է հայտնում, որ պատկան մարմիններն ամեն ինչ կանեն ակնհայտորեն քաղաքական մոտիվներով կատարված այդ եղկելի ոճրագործությունը բացահայտելու եւ նրա պատասխանատուներին արդարադատության առջեւ կանգնեցնելու համար, նկատի ունենալով, որ այդ ոճրագործությունը, Նեմցովի անձնական ողբերգությունը լինելուց բացի, ծանրագույն հարված է՝ հասցված Ռուսաստանի միջազգային վարկին, ինչը չի կարող չմտահոգել նրա բարեկամ պետությունների հասարակություններին։
«Ժառանգություն» կուսակցությունը, սպասարկելով իր կողմից ընդունված քաղաքական ծրագիրը, պատրաստ է և շարունակելու է ազգային եռագույնի ներքո կյանքի կոչել բովանդակ հայության պահանջն ու իղձերը:
Վերադարձի օրը «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է լինելու Հայաստան վերադարձած 5 հոգանոց հայ ընտանիքի հետ ասել էր. «Նրանք դավաճան են, թե` ոչ, կորոշի դատարանը»:
Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
ՀՅԴ Գերագոյն մարմինին կողմից կազմակերպված դեպի Լեռնային Ղարաբաղ զորակցական երթի մասնակիցները՝ մոտ 1200 հոգի, կանգ առան Քաշաթաղի Բերձոր շրջանում: Այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը: Նրանց դիմավորեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտերի ր Քաշաթաղի կոմիտեի անդամները: Տեղի ունեցավ ճաշկերույթ:
Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 34-րդ կմ-ում փետրվարի 27-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքները Լոռու ճանապարհաշինարարների կողմից վերացվել են:
Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Անդրանիկ Հ.-ն հայտնել է, որ հիշյալ օրը իր ինքնազգացողությունը վատացել է, չի ցանկացել գնալ ոստիկանության բաժին, սակայն ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթաներով ստիպողաբար բերման ենթարկելիս իր նկատմամբ գործադրել են բռնություն՝ քաշքշել և հարվածել են:
27.02.2015թ.՝ ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում:
Աթանի դպրոցում տարիներ առաջ 60-ից ավելի աշակերտ էր սովորում: Հիմա նրանց թիվը 32 է: Գյուղում երիտասարդ ընտանիքները աշխատանք չունեն, հետևաբար գյուղում չեն մնում:
«Մենք չենք գնա Երեւան, թող ինքը գա էստեղ, եթե չգա, մենք ցույցի դուրս կգանք: Մենք իրեն մինչեւ հինգշաբթի ժամանակ ենք տալիս, եկավ-եկավ, չէ՝ ուրբաթ օրը դուրս ենք գալիս ցույցի»:
Փետրվարի 28-ին, ժամը 02.00-ին ՌԴ ԱԻՆ հյուսիս կովկասյան տարածաշրջանային կենտրոնի հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.15-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհին` Զալսկի շրջանի Պսինադուխա գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը և «Մերսեդես Վիտո» մակնիշի 17DS707 պ/հ միկրոավտոբուսը:
Յոթ տարի առաջ՝ հենց այս օրերին, Հայաստանում տեղի էին ունենում փոթորկահույզ իրադարձություններ: Նախագահական «ընտրություններին» հաջորդեցին ընդդիմության անդադար հանրահավաքները Ազատության հրապարակում, որոնք ընդմիջվեցին բացառապես իշխանության բռնությունների պատճառով: