16 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:24 06.03.2015 | Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մարդու իրավունքների խախտում է հայտնաբերել Բնապահպանության նախարարության գործողություններում

«Էկոիրավունք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Գրիգորյանն ու Մելիքգյուղ համայնքի 74 բնակիչ դիմել են Օմբուդսմենին՝ նշելով, որ Բնապահպանության նախարարությունը օրենքով սահմանված կարգով չի ապահովել Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքավայրի պոչամբարի նախագծի վերաբերյալ հասարակական լսումների իրազեկման ընթացակարգերի, այդ թվում և հասարակական լսումների իրականացում

17:18 06.03.2015 | Նուբարաշենի գործով կասկածվում է Մհեր Սեդրակյանի թիկնապահ «Կյաժ Մարտունը». aravot.am

ուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին սպանության գործում, ըստ որոշ տեղեկությունների, կասկածվում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը, որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն», Էրեբունի համայնքում նրան անվանում են Մհերի նորաթուխ «քիլլեր»:

17:16 06.03.2015 | ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

ԶՈՒ-երում զորքերին մատակարարվող սննդամթերքի տեսականին ընդլայնելու ուղղությամբ և ԶՈւ-երի պարենային ու իրային ապահովման այլ հարցերի վերաբերյալ զեկույց ներկայացրեց ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը: Արձանագրվեց, որ հաշվետու ժամանակահատվածում զինծառայողների կողմից դրականորեն են ընդունվել սննդամթերքի և հանդերձանքի հետ կապված փոփոխությունները:

17:10 06.03.2015 | Ոստիկանություն բերման ենթարկելիս կիրառվել է բռնություն

Ասատուր Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

16:10 06.03.2015 | Երրորդմասցի Լյովիկի սպանության վայրում հայտնաբերվել են պատառոտված թղթադրամներ. Տույի՞ն էլ է վտանգ սպառնում. armlur.am

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունները շարունակում են առեղծված մնալ և զանազան քննարկումների տեղիք տալ: Հայ հասարակությունն արդեն մի քանի օր է՝ քննարկման ավելի բովանդակալից թեմա ունի. դեռ ինչերի պետք է սպասել, և ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում:

15:49 06.03.2015 | Հարուցվել է քրեական գործ՝՝ «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ:

15:44 06.03.2015 | Բազմասեր Առաքելյանը հեռացավ ԲՀԿ-ից

«Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ: Շարունակելու եմ իմ կողմից որդեգրած ավանդույթը` մշտապես լինելու եմ իմ բազմահազար ընտրողների կողքին, քանի որ նրանց վստահության քվեի կրողն եմ, իսկ որպես անկախ պատգամավոր լինելու եմ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը ուղված ամեն մի քայլի կրող»:

15:38 06.03.2015 | Գյումրիի վերականգնման նոր մեծամասշտաբ նախաձեռնություն է հասունանում

Շուտով Գյումրիում կմեկնարկի մեծամասշտաբ վերականգնողական և շենացման ծրագիր, որի անունն է «Հույս»: Ծրագրի նպատակն է կազմել և իրականացնել Գյումրիի զարգացման և վերակառուցման երկարաժամկետ ծրագիր, որը Գյումրիի վերակառուցման շուրջ կհամախմբի անհատների և կազմակերպությունների սփյուռքից, միջազգային կազմակերպությունների և Գյումրիի քաղաքապետարանին:

15:26 06.03.2015 | Պատահար՝ Երևանում

Մարտի 6-ին, ժամը 13.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հովնաթան-Բատիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

15:12 06.03.2015 | Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը՝ Մոսկվա):

14:00 06.03.2015 | Գյումրու մանկավարժականի ռեկտորը ևս լքեց ԲՀԿ-ն. aravot.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հետ կապված հազարավոր ընտրողների սպասելիքների և հույսերի չիրականացման և գիտամանկավարժական ոլորտում խիստ ծանրաբեռնված լինելու պատճառով՝ որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և հրաժարվել թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ խորհրդի նախագահի պաշտոնից»:

13:47 06.03.2015 | Կրակոցներ «Բագրատ Տուր» գրասենյակի ուղղությամբ. որոնվում է առերևույթ հանցագործություն կատարած անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բագրատ Տուր» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

13:40 06.03.2015 | Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 27-ի ԱԽ-6-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները»:

13:32 06.03.2015 | Արմավիրցի երիտասարդը մեր օգնության կարիքն ունի

Արմավիրցի Սարգսյան Սևակը 20 տարեկան է: Տառապում է գլոմոնեֆրիտ կոչվող հիվանդությամբ և ունի երիկամի շտապ փոխպատվաստման կարիք: Այժմ Արաբկիրի բժշկական ընդունում է դիալիզի կուրսեր՝ շաբաթը 3 անգամ:

13:25 06.03.2015 | Քարաթափում՝ Գորիս-Տաթև ավտոճանապարհին. երթևեկությունը դարձել է միակողմանի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:

12:25 06.03.2015 | Ծառուկյանը ԲՀԿ-ին հանեց նաև «Կոնյաչնիից». 1in.am

ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակը այլևս «կանյաչնին» չէ: Շենքի վրայից այս պահին հեռացնում են «Բարգավաճ Հայաստան» պաստառը:

12:21 06.03.2015 | ԼՂՀ ՊԲ. «Ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող»

Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

12:04 06.03.2015 | Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով շուրջ 200 անձ է հարցաքննվել, այդ թվում` Օշականցի Գևորիկը. yerkir.am

Տեղեկություններ կան, որ հարացաքննվել է նաև Օշալկանցի Գևորիկը` Գևորգ Մելիքյանը, թեև վերջինս կասկածյալների թվում չէ: Լուրեր են շրջանառվում, որ իրավապահներն այս գործի շրջանակներում որոնում են Գաստրիկ մականունով մի անձնավորության, ում հետ ժամանակին Լյովիկը լարված հարաբերություններ է ունեցել

11:56 06.03.2015 | Շարմազանովը հիշեցնում է Մելիք-Ադամյան 2-ի մասին իր հայտարարությունը. «Ազատություն»

Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ առաջիկա 10 տարիներին ամենաազդեցիկ քաղաքական ուժը պետք է լինի Հանրապետական կուսակցությունը, որովհետև ամենակուռ կառույցը, ամենագաղափարական կառույցը, ամենակարգապահ կառույցը, ամենամեծ մարդկային ռեսուրս և կարգապահական թիմ ունեցող կուսակցությունը Հանրապետական կուսակցությունն է:

11:53 06.03.2015 | Նոր Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետերը լքեցին ԲՀԿ-ն

Հաշվի առնելով ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը եւ կուսակցության վերակազմավորումը՝ ԲՀԿ Նոր Հաճնի տարածքային կառույցի նախագահ Գագիկ Մաթեւոսյանը /Նոր Հաճնի քաղաքապետ/ եւ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը դադարեցնում են կուսակցական գործունեությունը:

11:49 06.03.2015 | Արմեն Աշոտյանի հրամանով ՀՀ երեք պետական բուհեր ստացել են հավատարմագիր

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշումն ու «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 21-ի որոշումները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ երեք պետական բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ:

11:28 06.03.2015 | Ոստիկանությանը հայտնի է աղմկահարույց կրակոցներն արձակած և BMW-ով փախուստի դիմած անձանց ինքնությունը. shamshyan.com

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են մարտի 3-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Թադևոսյանին հրազենային վնասվածքներ պատճառած անձանց ինքնությունը:

11:16 06.03.2015 | Ստեփանավանի նախկին քաղաքապետի անունը շոշափվում է պոռնկությանը նպաստելու գործի մեջ. «Փաստինֆո»

Ըստ լուրերի՝ նա քաղաքապետի պաշտոնում եղած ժամանակ՝ 2005-07թթ-ին իրեն պատկանող «Դրախտ» հյուրանոցային համալիրում կազմակերպել ու նպաստել է մարմնավաճառների գործունեությանը:

10:56 06.03.2015 | Որքան թմրամիջոց է հայտնաբերվել քրեակատարողական հիմնարկներում երեք ամիսների ընթացքում

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայողների աչալրջության և ձեռնարկած օպերատիվ աշխատանքների շնորհիվ 2015 թվականի հունվարի 1-ից մինչ մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վանաձոր», «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել և առգրավվել է.

10:53 06.03.2015 | Վթարային ջրանջատում Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 6-ին ժամը 10.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Արշակունյաց պող. 2-16 համարների, Բրյուսովի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

10:53 06.03.2015 | Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառ-Մարտունի, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

10:49 06.03.2015 | Վազգեն Մանուկյանը ներկայացրել է Սմբատ Լպուտյանին և Էդիկ Մինասյանին

Մարտի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Վերջինս գործընկերներին է ներկայացրել Հանրային խորհրդի երկու նոր անդամներին՝ Սմբատ Լպուտյանին և Էդիկ Մինասյանին:

10:27 06.03.2015 | Ինքնասպանություն Արարատի մարզի Սիս գյուղում

Արարատի մարզային փրկարարական վարչությունում մարտ 5-ին ժամը 21:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Մասիսի ոստիկանության բաժնի կապիտան Լևոնյանից այն մասին, որ Մասիսի տարածաշրջանի Սիս գյուղի Արցախի փողոցի 8-րդ փակուղու 2-րդ տան բակում գտնվող թթենուց պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել քաղաքացի:

10:23 06.03.2015 | Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

09:59 06.03.2015 | ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը միլիոնատեր է. «Ժողովուրդ»

ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

  • Page 1087 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1082
  • 1083
  • 1084
  • 1085
  • 1086
  • 1087
  • 1088
  • 1089
  • 1090
  • 1091
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը