Հայրիկյանը՝ Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին. «Երկուսդ էլ ճիշտ եք». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է. «Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է, որ Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս է թողել Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ երկրորդ նախագահը պնդում է, որ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է մղել Լեւոն Տեր-Պետրոսյանը։

«Աոավոտի» հետ զրույցուճ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեր հարցին՝ ըստ Ձեզ, ո՞վ դուրս թողեց բանակցություններից ԼՂՀ-ն, պատասխանեց. «Մի իմաստուն մարդու հարցնում են, ես այսպես եմ ասում, ասում է՝ դու ճիշտ ես, մյուսն է հարցնում, ասում է՝ դու էլ ես ճիշտ։

Հարցնում են՝ հիմա մեզանից ո՞վ է ճիշտ, ասում է՝ երկուսդ էլ ճիշտ եբ։ Հիմա ամեն մեկը իր մասով դուրս թողեց Արցախը բանակցային սեղանից։ Լեւոն Տեր-Պետրոպան, դու Արցախի ինքնորոշման խորհրդանիշ Ռոբերտ Քոչարյանին բերում ես Հայաստան՝ որպես վարչապետ, հետո որպես նախագահ։

Արդյո՞ք դա այն քայլը չի, որը ցույց է տալիս, որ Արցախը որպես ինքնուրույն միավոր չկա։ Արցախի սիմվոլին բերիր քո մոտ վարչապետ։ Լեւոն Տեր-Պետրոսյան, խոսելու տեղ ունե՞ս դու դրանից հետո։ Ինչ վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով Արցախի նախագահ, համաձայնեց գալ, դա էլ է ցույց տալիս, որ երկուսն էլ մասնակից են։ Միասին են արել»։

Կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս