Եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ, ապրիլի 4-ին` առանձին վայրերում, քամու ուժգնացում՝ 23-28 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 6-8-ին կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-8-ը՝ առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.50C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.50C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.50C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն