Բաժիններ՝

Գյումրիում սպանված մոր և դստեր մարմինները գտել է Ալվարդի ընկերը. news.am

Գյուրիում ապրիլի 18-ին սպանված մոր եւ դստեր՝ Քնար եւ Ալվարդ Շահումյանների մարմինները նրանց տանը գտել է Ալվարդի ընկերը՝ Արթուրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահումյանների հարեւանուհին՝ Ժաննա Նալբանդյանը:

«Ալվարդի ընկերը տեսել էր, իջավ մեր տուն, ամուսնուս հետ ելան վերեւ, ամուսինս ասել էր Արթուրին՝ առաջ  մի գնա,  զանգի ոստիկանություն, հետո ամուսինս որ եկավ, ասաց՝ Ալվարդին ու մորը սպանել են, ես չէի պատկերացնում՝ ինչը կարող է պատճառ լինել, քանի որ մի քանի ժամ առաջ նրանց տեսել էի»-ասաց Ժաննա Նալբանդյանը:

Հարեւանների խոսքով՝ դեպքի օրը իրենք ոչ մի արտառոց ձայն չեն լսել եւ անծանոթ մարդկանց չեն տեսել շենքում, մոր եւ դստեր սպանության մասին էլ իմացել են, երբ արդեն ոստիկաններն ու քննիչները թակել են իրենց դռներն ու տեղեկացրել կատարվածի մասին, հարցուփորձ արել:

Հարեւանուհու խոսքով Ալվարդն ընկերոջ՝ Արթուրի հետ մոտ 20 տարի ընկերություն է արել:

«Ես առաջին հարկում եմ ապրում, տեսնում եմ, որ Արթուրը տանում, բերում է Ալվարդին, շատ շնորհքով տղա է, որեւէ վեճ կամ անախորժություն չենք տեսել իրանց մոտ, արտառոց որեւէ բան չենք տեսել»,- ասաց հարեւանուհին:

Նրա խոսքով՝ Ալվարդն աշխատել է ՀՀ կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղում՝ որպես հավաքարար, չնայած նրանց ընտանիքը ֆինանսապես ապահովված է եղել: Ալվարդն ուներ մեկ քույր, որն ամուսնացել ու ապրում է Մոսկվայում, պարբերաբար գումար է ուղարկել մորն ու քրոջը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս