Ավելի քան մեկ տասնյակ հանցակիցներ դատապարտվել են 19 տարի և 11 ամիս ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման։
Որոշմանը կողմ է քվեարկել 272 խորհրդարանական, դեմ՝ 18-ը, հինգը ձեռնպահ է մնացել։
Նրանք ընդգծել են, որ Բահրեյնի պաշտպանության ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը շարունակում են դիմակայել Իրանի կողմից իրականացվող հարձակումների հաջորդական ալիքներին։
Նա հայտարարել է, որ անձամբ ինքը որևէ անմիջական սպառնալիք Իրանից չի նկատել Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի և նույնիսկ Իսրայելի համար:
Մոհաջերանին նաև անդրադարձել է բժշկական հաստատություններին հասցված վնասներին՝ նշելով, որ վնասներ են կրել 21 շտապօգնության բաժանմունքներ, որոնցից երեքը լիովին ավերվել են։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև անդրադարձ կատարել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։
Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ որոշման կայացումը եղել է ծայրահեղ համարձակ քայլ։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններից անմիջապես հետո Լիբանանում գործող իրանամետ արմատական Հեզբոլլահ» շարժումը հարվածներ հասցրեց իսրայելական կողմից։ Դրան հաջորդեցին Իսրայելի կողմից ռազմական գործողությունները Լիբանանի նկատմամբ։
Նշենք, որ ավելի վաղ «Եվրասիա» ՀԿ–ն հայտնել էր, որ մարդասիրական ակցիայի շրջանակներում օգնություն է ստացել ընդհանուր առմամբ 7000 արցախցի։
Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, նախարարությունից հայտնել են, որ այդպիսով փետրվարի 28-ից սկսված պատերազմի ընթացքում Իսրայելում վիրավորվածների ընդհանուր թիվը հասել է 2745-ի։
37-ամյա Արսեն Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
Չնայած միջադեպին, իշխանությունները հայտարարել են, որ ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի և ջրի ընդհանուր մատակարարումը մնում է կայուն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ կրթության լայնածավալ խափանումները միլիոնավոր երեխաների ամբողջ տարածաշրջանում զրկել են դպրոցից, իսկ հարյուր հազարավոր երեխաներ տեղահանվել են անդադար ռմբակոծությունների պատճառով։
Վոնգը հիշեցրել է, որ Ավստրալիայի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Իսրայել և ԱՄԷ։
Նավի անձնակազմի բոլոր անդամները անվտանգ են, նավը շարունակում է գործել։ Վնասի պատճառն ու չափը դեռևս անհայտ են։ Սկսվել է հետաքննություն։
«Յոթնյակի» երկրները նաև մտադիր են համակարգել միմյանց և Պարսից ծոցի երկրների հետ ջանքերը՝ հաշվի առնելով «պատերազմի տնտեսական հետևանքները, այդ թվում՝ ազդեցությունը ֆերմերների և պարենային անվտանգության վրա»։
Գործակալությունը նշում է, որ Բանգլադեշը մեծապես կախված է Մերձավոր Արևելքից նավթի ներմուծումից։ Իսկ տարածաշրջանում պատերազմի բռնկումից ի վեր նավթի մատակարարումները խաթարվել են։
Գործակալության 32 անդամ երկրներ մարտի 11-ին հայտարարել էին, որ իրենց պահուստներից դուրս կհանեն 400 միլիոն բարել նավթ։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի տարբեր շրջաններում ևս մի քանի անօդաչու խոցելու մասին։
Նշվում է, որ հարձակման հետևանքով կան միայն նյութական կորուստներ։
Նախարարությունը ենթադրում է, որ նյութերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ուղարկվել են կոդավորված ծրագրի միջոցով։
Դանիելյանի պնդմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործի շրջանակում Քննչական հրավերի նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ձախողումն է:
Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ Կատարի ուժերը որսացել են բոլոր անօդաչու թռչող սարքերը և ութ հրթիռները, իսկ 9-րդը ընկել է անմարդաբնակ տարածքում։
Հարկ է նշել, որ ռուս-ամերիկյան «տարբեր հարցերի շուրջ» երեկվա բանակցությունները կողմերի համար կարևոր են նաև մարտի 31-ից ապրիլի 2-ը նախագահ Թրամփի Չինաստան այցելությունից առաջ:
Ինֆանտինոն Թրամփի հետ հանդիպումից հետո Instagram-ում գրել էր․ «Մեզ բոլորիս անհրաժեշտ է այնպիսի միջոցառում, ինչպիսին է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, որը մարդկանց կմիավորի հիմա ավելի, քան երբևէ»:
Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ լուսաբացին հարվածներ են հասցվել նաև Լիբանանի հարավում գտնվող Կանա, Նակուրա և Տայբե բնակավայրերին։
Իրավանին տեղեկացրել է նաև, որ վնասվել է ավելի քան 19000 քաղաքացիական վայր, այդ թվում՝ բնակելի տներ և հիվանդանոցներ։
Պատերազմի առաջին 10 օրվա ընթացքում հակառակորդը գնդակոծել է 9 հազար օբյեկտ ամբողջ երկրում
Սենատի պաշտպանական հատկացումները կարգավորող ենթահանձնաժողովի դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը մարտի 11-ին լրագրողներին ասել է, որ իր կարծիքով գումարը շատ ավելի մեծ է։