Քուվեյթում ԱԹՍ-ի հարվածից երկու մարդ է վիրավորվել
Քուվեյթի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ Քուվեյթի հարավում գտնվող բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից մարտի 12-ի վաղ առավոտյան երկու մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Times Kuwait-ը։
«Հրշեջները շտապել են դեպքի վայր, կարողացել են տարհանել շենքի բնակիչներին և մարել կրակը»,- հայտնել է Քուվեյթի հրշեջ ուժերի խոսնակը։
Ավելի վաղ Կատարի էլեկտրաէներգիայի նախարարությունը հաղորդել էր, որ Քուվեյթում վեց էլեկտրահաղորդման գծեր շարքից դուրս են եկել, երբ ոչնչացված անօդաչու թռչող սարքերի բեկորները ընկել են ենթակառուցվածքների վրա։
Չնայած միջադեպին, իշխանությունները հայտարարել են, որ ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի և ջրի ընդհանուր մատակարարումը մնում է կայուն։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը։



