Բաժիններ՝

Պարսից ծոցում ճապոնական նավ է վնասվել

Ճապոնական տրանսպորտային Mitsui O.S.K. Lines ընկերությունը մարտի 12-ին հայտարարել է, որ One Majesty կոնտեյներային նավը վնասվել է Պարսից ծոցում խարիսխ գցելու ժամանակ։ Աս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Նավի անձնակազմի բոլոր անդամները անվտանգ են, նավը շարունակում է գործել։ Վնասի պատճառն ու չափը դեռևս անհայտ են։ Սկսվել է հետաքննություն։

Mitsui O.S.K. Lines-ից հայտնել են, որ անձնակազմի անդամները նավի հետնամասում ցնցում են զգացել և ավելի ուշ հայտնաբերել են վնասը, երբ նավն արդեն խարիսխ էր գցել Հորմուզի նեղուցից մոտավորապես 96 կիլոմետր հարավ-արևմուտք։

Mitsui-ի կողմից շահագործվող նավթատարը նույնպես աննշան վնասվել է Օմանի ծոցում անհայտ առարկաների ընկնելու հետևանքով։ Տանկերը լքել է տարածքը, իսկ ընկերությունը կատարվածի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031