Բաժիններ՝

Բահյրենն Իրանի համար լրտեսության կասկածանքով 4 մարդ է ձերբակալել

Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը մարտի 12-ին հայտարարել է, որ Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալել է չորս անձի։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Նախարարության հայտարարության համաձայն՝ հինգերորդ անձը մնում է ազատության մեջ։

ՆԳՆ-ն մեղադրանք է ներկայացրել այս հինգ անձանց դեմ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունից «բարձր որակի լուսանկարչական սարքավորումներ օգտագործելու, կենսականորեն կարևոր վայրերի կոորդինատները գրանցելու ու դրանք լուսանկարելու համար»։

Նախարարությունը ենթադրում է, որ նյութերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ուղարկվել են կոդավորված ծրագրի միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս