Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։

Փաշինյանը ողջունել է պարոն Բրունների այցը Հայաստան և կարևորել Եվրոպական միության հետ համագործակցության հետևողական զարգացումը։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԵՄ շարունակական օժանդակության փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել այնպիսի ստանդարտներ, որոնք կհամապատասխանեն ԵՄ չափանիշներին։

Փաշինյանը նաև գոհունակություն է հայտնել ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից և հավելել, որ վիզաների ազատականացումը ևս մեկ կարևոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման ուղղությամբ։

Իր հերթին, Մագնուս Բրունները շեշտել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի հետևողական քայլերը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։ Միաժամանակ, ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների առաջմղման նպատակով ԵՄ–ի կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև անդրադարձ կատարել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031