Բաժիններ՝

Իսրայելի բանակը պատրաստվում է ընդլայնել գործողությունները Լիբանանում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մարտի 12-ին հայտարարել է, որ հրամայել է բանակին պատրաստվել Լիբանանում գործողությունների ընդլայնմանը։ Ինչպես հաղորդում է AP-ն, այս մասին նա խոսել է հրապարակված տեսաուղերձում։

«Վարչապետը և ես հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնմանը և հյուսիսային համայնքներում հանգստության ու անվտանգության վերականգնմանը։ Ես զգուշացրել եմ Լիբանանի նախագահին, որ եթե Լիբանանի կառավարությունը չգիտի, թե ինչպես վերահսկել տարածքը և կանխել «Հեզբոլլահ»-ի սպառնալիքները հյուսիսային համայնքներին նկատմամբ և Իսրայելի ուղղությամբ կրակ բացելը, մենք կվերցնենք տարածքը և դա կանենք ինքներս», – ասել է Կացը։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններից անմիջապես հետո Լիբանանում գործող իրանամետ արմատական Հեզբոլլահ» շարժումը հարվածներ հասցրեց իսրայելական կողմից։ Դրան հաջորդեցին Իսրայելի կողմից ռազմական գործողությունները Լիբանանի նկատմամբ։

Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 570 մարդ, վիրավորվել՝ 1444-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031