Աշխարհի առաջատար բանկերը նոր թվային արժույթ կստեղծեն. FT
Աշխարհի առաջատար բանկերը՝ UBS-ն, Deutsche Bank-ը, Santander-ը, BNY Mellon-ը, հայտարարել են նոր թվային արժույթ ստեղծելու մտադրության մասին: Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Ներկայում բանկերի եւ մյուս ֆինանսական ինստիտուտների միջեւ առեւտուրը խնդրահարույց է, պահանջում է ժամանակ եւ ծախսեր, ինչի պատճառով մենք բոլորս խոշոր բեք-օֆիսներ ունենք»,- հայտարարել է Santander բանկի հետազոտությունների եւ մշակումների բաժնի ղեկավար Ջուլիո Ֆաուրան:
Ինչպես նշել է Financial Times-ը, ֆինանսական գործընկերներն ակնկալում են, որ դա կլինի գործարքների կարգավորման նոր ճյուղային ստանդարտ blockchain տեխնոլոգիայի (Համացանցում գործարքավարությունների մասին տվյալների ապակենտրոնացված պահոց) միջոցով»,- գրել է հրատարակությունը:
Շվեյցարիայի UBS բանկը ծրագրում է նոր արժույթն սկսել օգտագործել 2018 թվականի սկզբին:
Blockchain-ի հիման վրա են աշխատում գաղտնարժույթները, այդ թվում՝ բիտկոինները: Blockchain-ի գլխավոր հատկությունը դրա անփոփոխելիությունն է: Եթե մի անգամ այնտեղ տեղեկություններ են հայտնվել գործարքի մասին, ապա դրանք այնտեղ կմնան ընդմիշտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: