Բաժիններ՝

«Հուսով եմ՝ «Արսենալը» թողնել այնպիսի դրությունում, որից ակումբը կկարողանա առաջ շարժվել». Արսեն Վենգեր

Ֆրանսիացին հուսով է, որ «Արսենալին» սպասվում է լավ ապագա:

««Արսենալում» ամբողջ կարիերայիս ընթացքում ես աշխատել եմ լինել ազնիվ, նվիրված գործին և ակումբին: Ես երբեք չեմ ամաչել այս ակումբի համար և հուսով եմ՝ թողնել այն այնպիսի դրության մեջ, որից «Արսենալը» կկարողանա առաջ շարժվել: Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչքա՞ն երկրպագուներ ունենք ամբողջ աշխարհում, բայց «Արսենալը» հարգված և սիրված ակումբ է: Հուսով եմ՝ հետագայում այն ավելի խոշոր կդառնա: Շատ կցանկանայի տեսնել դա»,- ասել է Վենգերն «Արսենալի» պաշտոնական կայքին:

Վենգերը գլխավորել է «Արսենալը» 1996թ. հոկտեմբերի 1-ին: Ֆրասիացու ղեկավարությամբ «Զինագործները» հաղթել են 3 Պրեմիեր լիգայի 6 գավաթ և 6 Անգլիայի Սուպերգավաթ: Վենգերի պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս