Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է ադրբեջանցի 6 ընդդիմադիրների հայցերով որոշումը, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր դիմում է ներկայացրել` ՀՀԿ-ին անդամակցելու համար:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի ավարտից հետո հայտնի դարձան 12 թիմ, որոնք դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ: Փլեյ-օֆֆի ևս 4 ուղեգիր կխաղարկվեն խմբային փուլի 6-րդ տուրում:
Կառավարությունը հավանություն տվեց Թուրքմենստանի հետ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին փոխըմբռնման հուշագրի նախագծին:
«Ամերիաբանկն ուրախ է աջակցելու Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի այս խոստումնալից ծրագրին, որը երկրի հանքարդյունաբերության և տնտեսության համար զգալի խթանիչ գործոն է դառնալու: Մենք ակնկալում ենք երկարատև և արդյունավետ համագործակցություն Լիդիանի թիմի հետ»,- ասել է Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
ԱՄՆ ընտրիչների կոլեգիայի 6 անդամ հայտարարել է, որ մտադիր չէ քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին, գրում է Politico-ն։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 1-ին կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի Սիրիայի և Ուկրաինայի վիճակը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսօր Նյու Յորքում տեղի ունեցավ շախմատային թագի համար մղվող պայքարի 9-րդ պարտիան: Սերգեյ Կարյակինը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ: Հերթական անգամ խաղարկվեց իսպանական պարտիան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
Մոսկվայի Խորոշևսկի դատարանը քրեական պատասխանատվությունից ազատել է Մոսկվայում 2016թ. մարտին չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային և վերջինիս ուղարկել հոգեբուժարան՝ պարտադիր բուժման, հայտնում է RIA Novosti-ն։
Նոյեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սկսել է Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից իրեն ներկայացված նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները:
Երևանի Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները արտահայտել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը ռուսական լցանավերի վերաբերյալ, որոնք ավիացիոն վառելիք են մատակարարում Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիացիոն խմբին։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին, որոնք առաջարկել են վերանվանել մայրաքաղաք Աստանան՝ ի պատիվ իրեն, սակայն նշել է, որ նման հարցերը պետք է լուծվեն շատ «կշռադատված»։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Եվրախորհրդարանն այսօր Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ժամանակ վավերացրել է բանաձևը, որը կոչ է անում Եվրամիությանը կասեցնել դաշինքին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները թուրքական իշխանությունների գործողությունների համատեքստում։
Վերանայվել են նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների՝ որպես առանձին կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը: Այսպիսով՝ համապատասխան որոշմամբ միացման ձևով կվերակազմակերպվեն «Հայաստանի ազգային գրադարան» և «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ները, որոնք ստեղծվել են մշակութային, տեղեկատվական, կրթական, հրատարակչական գործի մշակման, պահպանման գործունեություն իրականացնելու նպատակով և իրականացնում են նմանատիպ և նույնաբովանդակ գործառույթներ:
Չինաստանի Ցզյանսի նահանգի Ֆենչեն քաղաքում կառուցվող էլեկտրակայանի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 67 մարդու, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Արձագանքելով սոցիալական ցանցերում արված այն գրառումներին, թե ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանում բանանի գները բարձրանալու են, հայտնում ենք՝ համաշխարհային շուկայում բանանի հիմնական արտահանող երկիր հանդիսացող Էկվադորում տեղի է ունեցել բանանի գնանկում, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել նաև հայկական շուկայում:
Համաֆինանսավորման գումարի համար որպես աղբյուր են դիտարկվել ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 21-ի որոշմամբ կրճատված ծախսերի գծով, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրամատակարարման հուսալիության լրացուցիչ ծրագրի համաֆինանսավորման տնտեսված միջոցները:
Նորամուծության նախաձեռնող Է հանդես եկել ՆԳ նախարարությունը: Գորովոյի խոսքով՝ գերատեսչությունը որոշել Է ընդօրինակել նման ընթացակարգի վարման մյուս երկրների փորձը: «Մենք այսօր պետք Է հանգիստ ռեժիմով կատարենք այս աշխատանքը»,- ընդգծել Է նա:
Ասիական զարգացման բանկից կներգրավի 30 մլն դոլարի, իսկ Զարգացման ֆրանսիական գործակալությունից 40 մլն եվրո վարկային միջոցներ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստում նշեց, որ ԱԶԲ-ից ստացվելիք միջոցները կուղղվեն ենթակառուցվածքների ամրապնդմանը, իսկ ֆրանսիական գործակալությունից ստացվածը բյուջետային աջակցություն է:
6 երկիր իրենց ավիացիան ուղարկում են Իսրայել՝ պայքարելու անտառային հրդեհների դեմ, հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամուլի ծառայությունը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վնասը ժառանգել ենք այն տարիներից, երբ ԱՄՆ դոլարը 585-ից գահավիժեց մինչև 350 դրամ
Նոյեմբերի 24-ի գիշերը Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» մայրուղում ճանապարհատրանստորտային պատահար է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությամբ, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է, 1-ը վնասվածքներ է ստացել, հայտնում է Rusarminfo-ն։
Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին և Սերգեյ Ավետիսյանին՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Պետք է հետևողական լինեք, խնդրում եմ մինչև տարվա վերջ գոնե ուրվագծեք, որպեսզի հասկանանք, թե տարվա կտրվածքով դուք ձեր առջև ինչ խնդիր եք դնում»:
Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեդ Արսլանը աշխատանքային այց կկատարի Ադրբեջան։
«Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանում շարունակի զարգանալ ծանրամարտը: Նախատեսում ենք, որ հետագայում զբաղվելու եմ միջազգային կարգի մրցավարությամբ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Խուրշուդյանը:
«Ժամանակն է դասեր քաղել պատմությունից: Նման ահաբեկչական և հակամարդկային գործողությունների չդատապարտումը կարող է հանգեցնել նոր ողբերգությունների: Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է : Բոլոր փորձերը լուծելու խնդիրը ռազմական ճանապարհով դատապարտված են ձախողման»:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին, որպեսզի մասնակցի 2017թ. Բունդեսթագի ընտրություններին։