
«Գոգավանի» հսկիչ անցագրային կետում 28 տարվա հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների և «Գոգավանի» հսկիչ անցագրային կետի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հսկիչ անցագրային կետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Էդիկ Գ.-ն, որը 1989թ. հունվարի 3-ից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 96.1 հոդվածի մեղադրանքով: