Սյունիքում Սուրիկ Խաչատրյանը «տակից տորպեդահարում է». ՀՀԿ-ում մտածում են՝ ինչպես խուսափել ֆիասկոյից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մարտի 10-ից Կարեն Կարապետյանը եռօրյա այցով քարոզարշավի կլինի Սյունիքի մարզում` Սիսիանից մինչև Մեղրի, նաև` Վայոց Ձոր: Սյունիքը, որն ունի ռազմավարական նշանակություն և ամենաշատ ընտրողը, անհանգստություն է պատճառում ՀՀԿ-ին:
Նորանշանակ մարզպետը, ում այնքան էլ չեն սիրում մարզում` «անհասկանալի կերպար» է, և կադրային «անհասկանալի» խաղերն էլ սրել են իրավիճակը: Թեև մարզպետը վստահեցնում է, որ «խփելու» է որքան պետք է, «ինչպես» պետք է, մանավանդ, որ ՀԷՑ-երի և «գազի» աշխատակիցները տեղերում մոբիլիզացված են, այնուհանդերձ, ԲՀԿ-ի ակտիվությունը, Լիսկայի «տակից տորպեդահարումն» առանձնապես մեծ լավատեսություն չեն ներշնչում ՀՀԿ-ին:
Վարչապետը փորձելու է հասկանալ, թե ինչն ինչոց է, որ հնարավորինս խուսափեն ֆիասկոյից: Ի դեպ, մարտի 21-22-ին Սյունիքում է լինելու նաև Գագիկ Ծառուկյանը․ նա կհասնի մինչեւ Մեղրի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։