
Ինչու է հայաստանյան դեղատներում մեծ պահանջարկ ունեցող դեղերի դեֆիցիտ առաջանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան դեղատներում ժամանակ առ ժամանակ մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում: Ընդ որում, այդ դեղերի բացակայությունը կարող է տևել ավելի քան մեկ ամիս:
Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան դեղատներում չկա «Ինդոմետացին» կոչվող դեղահաբը: Այս մասին նույնիսկ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում այն քաղաքացիներից, որոնք միշտ օգտագործում են նշված դեղամիջոցը: Նշենք, որ «Ինդոմետացինը» հակաբորբոքային, ցավազրկող դեղ է, այն ավելի շատ օգտագործում են հոդերի բորբոքում ունեցող հիվանդները: Դեղատներում քաղաքացիներին դեղի չլինելը պատճառաբանում են, որ այլևս չի արտադրվելու:
Սակայն ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ընկերությունը չի դադարեցրել դեղի արտադրությունը. Ընդամենը ՀՀ-ում դեղի գրանցման ժամկետն է ավարտվել, և ներմուծող ընկերությունները հայտ են ներկայացրել այն կրկին ներկրելու նպատակով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։