
BMW-ն ավտոմեքենաներին սովորեցրել է տեղեր որոնել կայանատեղում

Ժնեւում մեկնարկած միջազգային ավտոսալոնի շրջանակներում կայացել Է Թուրինգ շարքի BMW 5-ի համաշխարհային պրեմիերան:
Այս մասին իրադարձությունների վայրից հայտնել է «Լենտա.ռու»ն:
Ավտոմոբիլի սալոնը, նախկին տարբերակի համեմատությամբ, դարձել է ավելի ընդարձակ եւ, ինչպես պնդում են արտադրողները, աչքի է ընկնում ակուստիկ հարմարավետությամբ:
Ավտոմոբիլը հանդերձված է հեռագործ կայանման գործառույթով, ինչպես նաեւ կայանման վայրի ինտելեկտուալ որոնման OnStreet Parking Information ծառայությամբ եւ վարորդի օգնության այլ համակարգերով:
2017 թվականի հունիսին վաճառքների մեկնարկից հետո ընտրության համար մատչելի կլինեն վերջին սերնդի BMW շարժիչների չորս տարբերակներ: