Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:
Հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգի բրոնզե մեդալիր համար կպայքարեն Արթուր Ալեքսանյանը և Ուկրաինան ներկայացնող Արթուր Օմարով զույգը: Մինչ այս գյումրեցի մարզիկը քառորդ եզրափակիչում պարտվեց նորվեգ Ֆելիքս Բալդաուֆին, սփոփիչ գոտեմարտում Ալեքսանյանը 4:3 հաշվով գերազանցեց Ադրբեջանը ներկայացնող Արազ Հասանովին: Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 66 կգ քաշային Կարեն Ասմարյանը և 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պարտվել են և զրկվել մեդալների համար պայքարի հնարավորությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031