Բաժիններ՝

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության մեդալների համար

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության մեդալների համար: Սերբական Նովի Սադ քաղաքում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Պայքարի մեջ կմտնեն նաև հայաստանցի երեք ըմբիշ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնության  չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի որակավորման փուլից և ուժերը կչափի Լիտվան ներկայացնող Վիլիուս Լաուրինայտիսի հետ:

59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը գոտեմարտերը կսկսի 1/8 եզրափակիչից` մրցելով ադրբեջանցի Թալեհ Մամադովի հետ, իսկ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանի մրցակիցը կլինի թուրք մարզիկ Աթաքան Յուկսելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս