Բաժիններ՝

Վենետիկում շաուրմայի դեմ պայքար է սկսվել

Վենետիկի իշխանություններն արգելել են փողոցային առեւտրով զբաղվողներին շաուրմայի վաճառակետեր բացել քաղաքում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նոր օրենքը միտված է քաղաքի մշակութային ժառանգությունը պահպանելուն:

«Մենք մտադիր ենք սահմանափակումներ մտցնել` պահպանելու համար Վենետիկի մշակութային ժառանգությունը»,­-The Guardian պարբերականի փոխանցմամբ` ասել է Վենետիկի տուրիզմի վարչության պետ Պաոլա Մարը:

Յուրաքանչյուր տարի Վենետիկն ընդունում է միլիոնավոր զբոսաշրջիկների: Քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են Վենետիկի յուրահատկությունն ու ինքնությունը պահպանելու համար:

Ավելի վաղ սննդի վաճառքի սահմանափակումների հետ կապված արգելքներ սահմանվել են Վերոնա եւ Ֆլորենցիա քաղաքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031