Երևանում գործող արագաչափերի ցանկը՝ փողոցներով:
Հիշե՛ք, թոշակի հետ միասին օրենքը նախատեսել է նաև ամենամսյա պարգևավճար՝ զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, որոնց չափն ու տրամադրման կարգը հաստատված է Կառավարության 2011-ի համապատասխան որոշմամբ, այլ մանրամասների համար ծանոթացեք մեր մյուս հրապարակմանը:
Ամռանը մյունխենցիների գլխավոր տրանսֆերային նպատակներն են «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, «Վերդերի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին, «Բայերի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին և Լեոն Գորետցկան՝ «Շալկեից»:
Երևանի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր
«Քանի որ վտանգը կա, հետևաբար խորհուրդ է տրվում նախ թարմացնել օպերացիոն համակարգը: Փորձը ցույց տվեց, որ լուրջ ընկերությունների համակարգիչները, որոնց օպերացիոն համակարգերը թարմացված չեն, ևս վարակվել են: Դրանից բացի, պետք է ուշադրություն դարձնել հակավիրուսային ծրագրին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին կայանալիք ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է:
Թուրքիայում կրկնվող ահաբեկչական հարձակումների, հեղաշրջման տապալված փորձի և ներքին անկայուն իրադրության պատճառով 2016 թվականին զգալի չափով նվազել է այդ երկիր այցելող օտարերկրացիների թիվը:
«Չելսիի» ղեկավարությունը նախատեսում է տրանսֆերային լուրջ արշավ անցկացնել: Լոնդոնյան ակումբը ցանկանում է ամրապնդել բոլոր դիրքերը: Նոր ֆուտբոլիստների ձեռքբերման վրա ակումբը կարող է ծախսել ավելի քան 200 մլն ֆունտ:
Իլոն Մասքի SpaceX մասնավոր ընկերության Falcon 9 տանող հրթիռը հաջողությամբ մեկնարկել է Քանավերալի հրվանդանից (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ):
Ընթացիկ ծախսերից 28.3 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 92%‑ը և 3.9%-ով (1 մլրդ դրամով) գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Այն կօգնի կարգավորել նյութափոխանակության համակարգի աշխատանքը և ազատվել որովայնի փքվածությունից։ Բացի այդ՝ այն դրական ազդեցություն կունենա ընդհանուր առողջական վիճակի վրա:
Ֆրանսիայի բնակիչների մոտավորապես մեկ երրորդը՝ 32 տոկոսն է հավանություն տալիս հանրապետության վարչապետի պաշտոնում «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ Էդուար Ֆիլիպին նշանակելուն:
Ժոզե Մոուրինիոն դժգոհ է: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հրապարակել է 2017թ. մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակի համար պայքարող թեկնածուների ցուցակը: Ցուցակում հայտնվել են Թոնի Պուլիսը («Վեսթ Բրոմվիչ»), Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Մաուրիսիո Պոչետինիոն («Տոտենհեմ»), Պոլ Կլեմենտը («Սուոնսի»), Շոն Դայչը («Բերնլի») և Էդդին Հաուն («Բորնմութ»): Ցուցակում չեն հայտնվել մանչեսթերյան թիմերի մարզիչները: Պատրաստեց Անի Գաբուզյանը
Սեւանա լճի մակարդակը մայիս ամսի ընթացքում եւս շարունակում է բարձրանալ՝ մայիսի 15-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվելով 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա:
Մյուս մրցաշրջանում Արսեն Վենգերը կշարունակի մարզել «Արսենալը»: Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, 67-ամյա ֆրանսիացի մասնագետը 1 տարով կերկարաձգի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանել է Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Վերգինե Եսայանի նշանակումը։
2017 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ստացվել են ավելի քան 2.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ կազմելով առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 41.7%-ը:
Հարցին, թե՝ ճի՞շտ է, որ Զարուհի Փոստանջյանին չէր թույլատրվում մտնել շտաբ, նա պատասխանեց. «Քանի որ տարածքը փակ չի եղել և ելումուտ է եղել, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե դուռը կոտրելու միջամտություն լիներ, ես կտեսնեի խնդիր, բայց քանի որ այդպիսի բան չի եղել, չեմ կարծում ՝ անթույլատրելի բան կա այդտեղ։ Առավել ևս, եթե Զարուհի Փոստանջյանն ահազանգ է ստացել, նա՝ որպես ավագանու թեկնածու և պատգամավոր, կարող էր մտնել։
«Դե, բա էլ ո՞ւմ մոտ պոստսովետական երկրները գնան, որ մեր գործերը կարգավորվեն։ Մենք միայն ունենք Պուտին և Լավրով»,- ասաց նա, իսկ ես լուռ համաձայնեցի հիպերպատանեկան պարադիգմայի հետ։ Իմ դիտարկումներով՝ Լավրովը կարողանում է նաև այդ լեզվով խոսել»,- գրում է հեղինակը։
Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիային պատկանող 44 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ մայիսի 15-ին Էգեյան ծովում խախտել են Հունաստանի օդային սահմանը:
Ստամբուլի քաղաքապետարանը հաստատել է Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» («Արմեն ճամբար») անունով հայտնի որբանոցի զարգացման ծրագրի փոփոխությունը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Մարգարյանն ազատվել է Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
«Ավագանու այս ընտրությունները տխուր էին, ձանձրալի և գավառական, այսինքն՝ մայրաքաղաքին կառավարող ավագանու ընտրություններ չէին, չկար մայրաքաղաքը, և հենց այս գավառական շրջանակում էլ անցկացվեց քարոզարշավը: Այստեղ կար ոչ թե մայրաքաղաքի, այլ բնակավայրի կյանքը կառավարելու և ֆոնդերը տնօրինելու մոլուցք»,- ասաց քաղաքագետ Ազատ Արշակյանը:
Ելիսեյան պալատը Ֆրանսիայի նախարարների նոր կաբինետի կազմը կհայտարարի մայիսի 17-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին):
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ լիակատար իրավունք ուներ Ռուսաստանին կարեւոր տեղեկատվություն հայտնելու վերջերս Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում։
2017 թ. մայիսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: 2017 թ. ապրիլին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնանկման դիմաց, որը հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակների ձևավորմամբ: Այս պարագայում 12-ամսյա գնաճն ավելանալով՝ մտել է դրական տիրույթ և ապրիլի վերջի դրությամբ կազմել 1.2%՝ գերազանցելով ԿԲ […]
«Արարատի» նախկին ֆուտբոլիստ Նորայր Գրիգորյանը դիմել է դատարան. պատճառը չստացած աշխատավարձերն են:
16.05.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, առերևույթ ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթերը, ինչպես նաև Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի շտաբում Զ. Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը` դրանցում նշված հանգամանքները պարզելու նպատակով:
Անկարայի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում որոշում է կայացվել բերման ենթարկել կրթության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մի շարք ներկա և նախկին աշխատակիցների:
Ստամբուլի օդանավակայանում ձերբակալված պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Մեհմեթ Ալի Ասլանն ազատ է արձակվել: