Բաժիններ՝

Թուրքական օդուժը խախտել է Հունաստանի օդային սահմանը

Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիային պատկանող 44 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ մայիսի 15-­ին Էգեյան ծովում խախտել են Հունաստանի օդային սահմանը: Այս մասին հայտնում է Sputnik-­ի թուրքական ծառայությունը:

Թուրքական օդուժի կողմից սահմանը խախտելու մասին լուրերի տարածումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը: Նախարարությունը տեղի ունեցածը համարել է միջազգային իրավունքի լրջագույն խախտում: «Երևում է, որ Թուրքիայում կան մի շարք ուժեր, որոնք դեմ են երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին»,­ ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս