Բաժիններ՝

Սեւանա լճի մակարդակը հավասարվել է 1962 թվականին գրանցված նիշին

Սեւանա լճի մակարդակը   մայիս ամսի ընթացքում եւս շարունակում է  բարձրանալ՝ մայիսի 15-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվելով 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա  մայիսի 15-ի դրությամբ բարձր է մնում 26 սանտիմետրով:

Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 42 միլիոն 562 հազար խորանարդ մետր ջուր: Մայիսի 10-ից Սեւանա լճից սկսվել են նաեւ ջրբացթողո ւմները: Մայիսի 15-ի դրությամբ արդեն լճից բաց է թողնվել 2 միլիոն 983 հազար խորանարդ մետր ջուր:

Իսկ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով՝ Սեւանա լճի մակարդակը 1962 թվականին ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա, որը հետագա տարիներին աստիճանաբար նվազել է մինչեւ 1896 մետրի սահմանները:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031